Հատված Մհեր Սեդրակյանի (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) հարցազրույցից:
– Ինչո՞վ եք հիմա զբաղված, միայն պատգամավորությո՞ւն եք անում։
– Բա որ միայն պատգամավորությամբ զբաղվեմ, բա իմ ընտանի՞քն ով պահի։ Տարբեր բիզնեսներ կան, աշխատում ենք։
– Ախր, պարոն Սեդրակյան, պիտի բիզնեսով չզբաղվեք։ Հակացուցված է, որ պատգամավորը բիզնեսով զբաղվի։
Կարդացեք նաև
– Զբաղվողները զբաղվում են։
– Դուք էլ «նայում» եք։
– Չէ, ես բիզնեսը տվել եմ կառավարման, կառավարողները կառավարում են։
– Հիմա ո՞րն է Ձեզ համար ավելի կարեւորը՝ պատգամավորական աշխատա՞նքը, թե՞ կառավարողներին «կառավարելը»։
– Երկուսն էլ կարեւոր են։
– Իսկ եթե ավելի անկե՞ղծ։
– Ավելին չկա։
– Ո՞րն է Ձեր անելիքը պառլամենտում, պարոն Սեդրակյան։
– Պառլամենտում անում եմ էն, ինչ բոլորը։
– Պարոն Սեդրակյան, «բոլորի» մասին, կներեք արտահայտությանս համար, ասում են՝ «կոճակ սեղմողներ»։
– Կոճակներ կան ես չեմ էլ սեղմում։ Որը որ իմ կամքին հակառակ է, չեմ սեղմում։
– Այսինքն, Դուք կարող եք ֆրակցիային դե՞մ գնալ։
– Չեմ կարող դեմ գնալ, բայց բաներ կան, որ իմ բնավորությանը դեմ են, չեմ անում։
– Ասենք՝ ի՞նչը, անկեղծ-անկեղծ։
– Չեմ ուզում ասել, բայց կոճակները սեղմելիս, որ լավ ման գաք, կտեսնեք։
– Չե՞ք քվեարկում։
– էն ո՞նց է, որ գրում են… հա՝ «դու ասացիր»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում