Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով ցուցմունք է տալիս տուժողը

Հուլիս 04,2014 12:07

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով այսօրվա նիստում հայտարարություն արեց նրա պաշտպանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը։ Ներկայացվեցին ապացույցներ՝ 21 էջից բաղկացած հայտարարությունը եւ տեսանյութը ¥հայտարարության մանրամասները կներկայացնենք հաջորդիվ):
Ապա սկսվեց տուժողների հարցաքննությունը։ Տուժող Արթուր Հակոբյանը ասաց, որ դեպքի օրը ավտոմեքենան վարել է ինքը, եղբայրը նստած է եղել իր կողքը, իսկ 4 երեխաները նստած էին հետեւում ու պետք է գնային Աշտարակ։ Այդ ժամանակ նա կանգնեցրել է մեքենան հողածածկ գոտում, մի քանի վայրկյանով՝ ըստ նրա. «Կողային հայելիներով նայեցի, լույս էր գալիս զգացի, որ արագ է գալիս, ասացի՝ թող գա անցնի՝ նոր, արագությունը 150 կլիներ երեւի, 25 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, որեւէ խախտում չեմ արել։ Իսկ այդ, ինչ տեսա, ամենաքիչը հարբած մարդու գործ էր, լուրջ մարդը չէր կարող գալ-խփել հետեւից, մխրճվել»,- ասաց նա։

Տուժողը նաեւ ասաց, որ դրանից հետո ինքը հիվանդանոցում է ուշքի եկել ցնցումներից. «Տեսա կողքս մեկը նասիլկայի մեջ պառկած է, վրան էլ շոր գցած, հարցրի ո՞վ է, մեկը պատասխանեց՝ քո մեքենային հարվածողն է՝ Վարդան Պետրոսյանն է»,- շարունակեց նա։
Ասաց նաեւ, որ նրան չէին կարողանում նստեցնել, ձեներ էր հանում, ահավոր էր, երեւի խմածության մեջ էր։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031