«Ժողովուրդ»-ը զրուցել է Իտալիայի ագրոպարենային համակարգերի ինովացիայի եւ բիոտեխնոլոգիաների դեպարտամենտի գլոբալ պարենային անվտանգության եւ իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի հետ։
– Պարոն Պիպոյան, ՀՀ գյուղնախարարի հեղինակած օրենքում առկա որոշ դրույթներ հարուցեցին ԱԺ պատգամավորների ծիծաղը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ներկայացված փոփոխություններին։
– Գիտեք, Հայաստանում այս կարեւորագույն ոլորտը դարձավ կամ դարձրին ծիծաղի առարկա, իսկ իրականում վիճակը տրագիկոմիկ է: Արդյունքում ունենք հանրային անասնաբուժական առողջապահության սոսկալի իրավիճակ եւ ծիծաղելի ոչինչ չկա։ Բնական է, որ խնդիրն ունի երկու կողմ. պարզապես չես հասկանում, թե ով ում վրա եւ ինչի համար է ծիծաղում, որովհետեւ գործից չեն հասկանում։ Իսկ չհասկանալու պարագայում ամենակարեւոր փաստաթուղթն էլ կարելի է վերածել հումորային սցենարի։
Քանի որ բավականին մեծ աշխատանքային փորձ ունեմ իմ պրակտիկայից, մի շատ հիշարժան դեպք պատմեմ, գործընկերս հենց տրամադրություն չի ունենում ինձ զանգում է, թե՝ մի հատ էն թարգմանությունը կարդա տրամադրությունս բացվի։ Ես մի շատ լուրջ եւ կարեւոր ծրագրի վրա էի աշխատում, որը, բնական է, ՀՀ-ում իրականություն չդարձավ։ Լավ ծրագրերը Հայաստանում սառույցին են գրվում, իսկ ամռանն էլ շոգ է։ Քանի որ օրը տասնվեց ժամ էի այդտեղ աշխատում՝ չէի հասցնում, այս պատճառով էլ խնդրեցի, որ օգնական բերեն, ով կօգնի թարգմանել։ Առաջարկեցին թարգմանիչ, ես էլ ասացի՝ ախր թարգմանիչը մասնագետ չէ, նրա թարգմանածը խմբագրելն ավելի դժվար է։ Պահանջեցին չխմբագրել։ Տվեցի շահագործված ցուլերի եւ հոտի վերանորոգման երինջների մասը, եւ ինչպես պայմանավորվել էի՝ առանց խմբագրելու ուղարկեցի։ Ու շեֆս զանգեց՝ այ տղա, էս ինչ հումորային սցենար է, ասի՝ չեմ կարդացել։ Բայց դե չեմ կարդացելը ո՞րն է, ամբողջ գիշեր ծիծաղել էինք, մտածեցի՝ իրեն համար էլ բարձր տրամադրություն ապահովեմ։ Փաստորեն՝ մեր խելոքը թարգմանել էր «գուգլով» ու վերնագրել ավարտված եզների եւ շրջապտույտ կովերի շրջանառությունը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում