Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

էլէներգիան շուտով ընդամենը մի բանի ամսից կրկին թանկանալու է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 04,2014 11:28

Ամեն ինչ գնում է նրան, որ էլէներգիան շուտով ընդամենը մի բանի ամսից կրկին թանկանալու է։ Խնդիրն այն է, որ հավանաբար հաջորդ տարվանից ատոմակայանը կանգնելու է հիմնարար նորոգման, որը կտեւի մեկուկես-երկու տարի։ Իսկ էլէներգիայի վերջին թանկացումը հիմնավորվել էր նրանով, որ այդ նույն ատոմակայանը անցած տարի 88 օր նախատեսվածից ավելին է կանգնած եղել։ Եվ եթե սա հիմնավորում է, ապա ատոմակայանի մեկուկես-երկու տարվա կանգառը պետք է հանգեցնի էլէներգիայի եւս 25-30 տոկոսով թանկացման։

Այն, որ հենց այդպես էլ լինելու է, երեկ չի հերքել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Հարցին, թե գարնանը հավանաբար ատոմակայանը կկանգնի երկարատեւ նորոգման, եւ արդյո՞ք դա չի հանգեցնի էլէներգիայի նոր թանկացման, նախարարը պատասխանել է. «Չեմ կարող ասել, դա հաշվարկների բան է, կտեսնենք ինչ հնարավորություններ կլինի, ու եթե հնարավորություն եղավ, որ չթանկացնեն, չի թանկանա»,- ասել է նա։

Ամբողջ խնդիրը հենց այդ «հնարավորությունների» մեջ է։ Էլէներգիայի չթանկացման «հնարավորությունները» պայմանավորված են մեր էներգահամակարգից սնվող պետական պաշտոնյաների ու նրանց վերահսկողության տակ գտնվող այն «գործարարների» ախորժակով, որոնք տասնյակ միլիոն դոլարների «նյութեր ու ծառայություններ են մատուցում» այդ համակարգին, վարկեր են գրպանում… Եթե այդ ախորժակը մի փոքր համեստանա, էլէներգիան, իհարկե, չի թանկանա կամ նույնիսկ կէժանանա։ Բայց այս հեռանկարը ոչ մի կերպ չի տեղավորվում «Ապահով Հայաստանի» տեսլականի մեջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031