«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։
– Պարոն Գրիգորյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Հրազդան գետում։
– Այո, Հրազդան գետում եղել է ձկների զանգվածային անկման դեպք։ Մենք միջամտություն ենք ցուցաբերել, մեր տեսչությունը ստուգումներ է իրականացնում, հանձնարարված է նաեւ ոստիկանությանը, ովքեր համատեղ ստուգումներ են իրականացնում։ Պետք է հստակեցնենք, իմանանք, թե որտեղից է խնդիրը, որպեսզի կարողանանք ռեալ պատժել նրանց, ովքեր իրականացրել են այդ գործողությունը։ Դեռեւս հստակեցված չէ։
– Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ այդ երեւույթները տարիներ շարունակ կրկնվել են, ուստի ձեւական տուգանքներով իրավիճակը հաստատ չի փոխվի։ Կա՞ն այս պահին հստակ քայլեր, որոնք պատրաստվում եք իրականացնել։
Կարդացեք նաև
– Շնորհակալ եմ, որ դուք ինքներդ եք այս հարցը բարձրացնում։ Սա միայն նախարարի խնդիրը չէ, մենք բոլորս միասնական պետք է պայքարենք։ Իմ սիրտը ցավում է, երբ նմանատիպ խնդիրներ են լինում, բայց կրկնում եմ՝ պետք է օրենքի վերանայումներ անենք, պատժամիջոցների խստացումներ անենք, որպեսզի կարողանանք մարդկանց վատ արարքներից զերծ պահել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում