«Ժառանգության» վարչության անդամ, «Արարատնյուզի» լրագրող Հրայր Մանուկյանը երեկ հրապարակել է ձայնագրություն, թե ինչպես է ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն Վլադ Հակոբյան փորձում հավաքագրել իրեն՝ կիրառելով շանտաժ եւ սպաոնալիքներ։
Ընդ որում, Հակոբյանը սպաոնում է ոչ միայն անձամբ Մանուկյանին, այլեւ նրա հարազատներին, ծնողներին։ Սա արդեն ծանոթ ձեոագիր է մի հիմնարկի, որի ղեկավարը վաղուց արդեն թոշակառու Գորիկ Հակոբյանն է, որի ղեկավարած գերատեսչության պատերը զարդարում են Ֆելիքս Ձերժինսկու նկարները։ Ձերժինսկու ժամանակներում, երբ չկային ձայնագրման թվային միջոցներ, այս մեթոդները գուցե համարվում էին ժամանակակից։ Բայց ՀՀ ԱԱԾ-ն մնացել է նախորդ դարասկզբում, ու այս մարդկանց մենք մեր երկրի անվտանգությո՞ւնն ենք վստահում։
Սրանք իբր կոչված են, իրենց լեզվով ասած՝ «ռազռաբոտկա» անելու, բայց վրեքները խաբար չկա, որ ոչ պրոֆեսիոնալը իրենց էնպես է «ռազռաբոտկա» անում, որ եփած հավի ծիծաղը նույնիսկ կգա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ստացվում է ,որ հակառակ պրոցեսի հավանականությունը՝ավելի մեծ է եղել…,ուրմն,այստեղ էլ այն չէ։