Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամները՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, ինչպես նաեւ Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-ից 18-ը հանդես կգան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում:
Այս ընթացքում Էլինա Դանիելյանը մասնակցում էր Լոպոտայում անցկացված «Grand Prix»-ին, իսկ մեր մյուս աղջիկները գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի եւ մարզչի օգնական Ավետիք Գրիգորյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք էին անցկացնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի