Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դիլիջան ազգային պարկ»-ի հողատարածքից մի լավ «չալաղաջ» է պոկվել հօգուտ մասնավոր ընկերության. «Հրապարակ»

Հուլիս 04,2014 10:39

Կառավարության ձեռքն իսկապես ամեն տեղ հասնում է. հարկ եղած դեպքում նա կարող է եւ «Դիլիջան ազգային պարկ»-ի հողատարածքից մի լավ «չալաղաջ» պոկել հօգուտ մասնավոր ընկերության, եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ջրի գնով, բայց գոնե «մրցույթով» բնակելի տարածք վաճառել եւ ներսում մոծակների դեմ պայքարել, եւ Ռուսաստանում գոյության պայքարի կռիվ տվող մեր հայրենակիցների համար միգրացիոն պայմաններ բարելավել. ախր, ձեռքերը քշտած աշխատում է, ո՞ր մեկը թվարկենք…

Ոչ, հողը հող չէ, եւ «Դիլիջան ազգային պարկ»-ի տնտեսական գոտուց շուրջ 1,4 հա հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիան փոխել եւ տրամադրել «Քեմփ Վենչուրս» ընկերությանը, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չէ, եթե անգամ խոսքը Դիլիջանի միջազգային դպրոցի եւ դրա անձնակազմի ու սաների ուսուցման եւ հանգստի կազմակերպման մասին է։ Առավել եւս, որ խնդրո առարկա տարածքը, ինչպես նշվում է, լրիվ անտառ է՝ 323 հատ ծառերով ու նաեւ թփերով, մինչդեռ այն փոխանակվում է ընկերության կողմից առաջարկվող (նույնքան մակերեսով) խնձորենու այգով, որտեղ ընդամենը 158 հատ ծառ է։

Ու թեեւ փոխանակման նպատակով առաջարկվող երկու հողատարածքները որակական տեսանկյունից համարժեք չեն, բնապահպանության նախարարությանը լիովին բավարարել է փոխանակված հողատարածքում «Դիլիջաև ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ ծառապատման աշխատանքներ կատարելու «Քեմփ Վեևչուրս» ընկերության պատրաստակամությունը։

Դեռ ոչինչ, որ ընկերությունը չի ստանձնում սեփական ուժերով կատարել ծառապատման աշխատանքները, կանգուն հսկա ծառերը փոխանակվում են տնկվելիք շիվերի հետ, որ քանի՞ տասնամյակում անտառ դառնան։

Մինչդեռ կառավարությունը բոլորովին վերջերս բյուջեի պահուստային ֆոնդից 62 մլն դրամ հատկացրեց՝ անտառտնտեսություններում անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այսինքն՝ մի կողմից զգալի միջոցներ են հատկացվում անտառն իբր թե փրկելու համար, մյուս կողմից՝ անգամ հատուկ պահպանվող տարածքներից, որպիսին «Դիլիջան ազգային պարկ»-ն է, հեկտարներով հողեր են փոխանակվում։

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031