Եթե araratnews.am-ի հրապարակած տեղեկատվությունն ուղեկցված չլիներ ձայնագրությամբ, երբեք չէի պատկերացնի, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունը գործում է պատմությունից հայտնի «կագեբեական» մեթոդներով: Բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդամ, լրագրող, տնտեսագետ Հրայր Մանուկյանին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը՝ Վլադ Հակոբյան անունով, փորձել է հավաքագրել: Եթե իրոք ԱԱԾ-ն նման մեթոդներով է գործում եւ վաղը եւեթ չի հայտարարելու, որ նման անուն-ազգանունով եւ նման հանձնարարությամբ աշխատակից չունի, ապա սա, ինչպես ասում են՝ «վերջն է»:
… Ինչո՞ւ է ԱԱԾ-ն որոշել «վերբովկա» անել երիտասարդին: Արդյո՞ք «ժառանգություն» կուսակցությունն է թիրախը, թե՞ լրագրողական աշխատանքը: Ովքե՞ր են հայտնվում ԱԱԾ տեսադաշտում, եւ ի՞նչ հանձնարարություններ են նրանց տրվում: Բոլո՞ր կուսակցությունների երիտասարդներին են փորձում հավաքագրել: Եթե ԱԱԾ-ն պետական կառույց է, այն պետք է թափանցիկ աշխատի, եւ այս հարցերի պատասխանները պետք է հնչեն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում