Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավետարանն ասում է՝ ամեն մարդու հետ խոսիր իր լեզվով, որ հասանելի լինի իրեն

Հուլիս 04,2014 14:08

Սա է քաղաքականությունը

Ցանկացած հայ մարդ կյանք եւ սեր է՝ լինի գրագետ, ոչ գրագետ, որովհետեւ հոգի է եւ տաճար (մարմին): Անտարբերությունը գալիս է տաճարից, որտեղ սիրո եւ նվիրումի պակասն է: Տաճարը, որպես կանոն, պետք է ապրի իրեն տրված խորհուրդներով ու ծառայի սիրո խորհուրդներով, որ ազգի նկատմամբ բարիքը չդառնա չարիք:

Պետք չէ խառնել մարդուն ժամանակների հետ եւ արդարացնել, թե ժամանակներն են փոխվել, թե անցյալում ուրիշ կրոնի մեջ մենք հզոր էինք, հիմա այս կրոնի մեջ թուլամորթ ենք. սա ընդամենը մարդու ճղճիմ մտածելակերպն է, որ ամեն ժամանակ արդարանա:
Մարդը թեթեւ եւ առօրյա չի կարող լինել, քանի որ մարդու մեջ միշտ առաջնային իմաստը եւ խորհուրդը կյանքն է, որն էլ՝ սերն է: Ցանկացած մարդու, ազգի, բնակավայրի, միջավայրի եւ կրոնի միջեւ, եթե առօրյա է, ապա բնազդային աշխարհ է ապրում, երբ իրեն վատնում է, հակառակ դրության մեջ է ընկնում, որտեղ տատանվում է սիրո եւ կյանքի նկատմամբ ու կարող է ցանկացած քայլափոխի ընդունել տարբեր ժամանակներ, կրոններ եւ դարաշրջաններ, որտեղ իրեն լավ է զգում:

Երանի իմ պայքարը լիներ մարդկային լիարժեք պայքարի հետ, որը արժեք է, ոչ թե բազկաթոռ, սենյակ (աշխատասենյակ) կամ լպրծուն, շինծու Քաջ Նազարի բախտ, որը մի քանի ժամանակվա կյանք ունի մարդուն վախեցնելու կամ գայթակղեցնելու, սկիզբ եւ վերջ հաստատելու համար: Սակայն իրականությունը` հող ես հող կդառնաս, գնաս բարով, հայրենի հողը վրադ թեթեւ լինի: Ավելորդ հոգսեր մի շալակիր, որը խնդիր է, որ հողդ թեթեւ լինի: Բան չունես տանելու աշխարհից, բացի մարդկայնությունից, որը արժեք է եւ շարունակական կյանք: Ամեն բան կա եւ տրված է կյանքում, բացի մարդ մնալուց, որը շարունակական անցումն է սկիզբ եւ ավարտ հասկացողության: Ծնունդ, կյանք, մահ, իրականություն: Ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր ապրում են մի երկրում եւ այն համարում են իրենցը եւ խաղում են քաղաքականություն: Նվիրյալ մարդու եւ ուժեղ մարդու քաղաքականությունն իրականում դու քո երկրի մեջ եւ քո ժողովրդի մեջ պիտի լինես քաղաքակիրթ եւ ազնիվ: Դու չպետք է քաղաքակրթություն եւ իշխանություն վարես, որը համարվում է աշխարհիկ չափը կորցրած անբարո կյանք: Ավետարանն ասում է. «Աշխարհիս երեսին ոչ մի բան ծածուկ չի մնա»: Ցանկացած մարդ, որն իր երկրում ներկայանում է քաղաքակիրթ եւ խաղում է իր ասած քաղաքականությունը, ճիշտ եւ կիրթ է այն ժամանակ, երբ երկիրդ խաղաղ է, իսկ ժողովուրդդ բարեկեցիկ կյանքով է ապրում:
Եթե քաղաքականությունը խաղում ես անհատ նվիրյալների զոհաբերության վրա անձնականը ապրեցնելու, սա ամենամեծ մեղքն է, հենց սա է, որ կոչվում է քաղաքականություն եւ անառակություն:

Եթե քաղաքականությունը միություն չէ ազգի եւ պետականության, ինչ տարբերություն աղանդների եւ քրիստոնեության միջեւ: Ամենամեծ քաղաքական գործիչը նա է համարվում, ով նվիրված է իր պետությանը եւ ազգին, իր վարած քաղաքականությունը ծառայեցնում է իր քաղաքակիրթ պետությանը եւ մարդկությանը: Ավետարանն ասում է՝ ամեն մարդու հետ խոսիր իր լեզվով, որ հասանելի լինի իրեն. սա է քաղաքականությունը: Պետության եւ ժողովրդի ազնվության վրա քաղաքականություն խաղալը ո՞րն է, երբ ազգի միությունից, պայքարելուց, զոհ դառնալուց, հաղթանակներ ձեռք բերելուց հետո ամեն նորելուկ քաղաքական գործիչ գա ու արտաքին եւ ներքին քաղաքականություն վարի: Ցավոք, քայլերի իրականությունից տեսնում ենք, որ առաջնայինը իրենց անձնական իշխանություն, կապիտալ ստեղծելն է, անհոգ ապրելն է իրենց կամ ուրիշ պետություններում: Իրենց դրել են սրբի տեղ` վանքի հավերն են ուտում: Իրենք ժամանակակից քաղաքակիրթ քաղաքականություն վարելով առաջնայինը ձգտեցին իշխանությանը, կապիտալին եւ անհոգ ապրելուն` իրենց դարավոր երազած անկախ ու ազատ պետությանը: Բայց, ցավոք սրտի, երկիրը, պետականությունը եւ ժողովուրդը միջոց եղան քաղաքական գործիչների համար` սնվելու, որ իրենք ունենան տարբեր անձնական անձնագրեր, որտեղ հանգիստ կարողանան ունենալ իրենց կապիտալը, ներդրումները: Սրա վկան եւ իրողությունը պետությունն է եւ ժողովուրդը, որն ապրում է հայրենիքում եւ հայրենիքից դուրս:
Երանի այն մարդկանց, ովքեր առանց տեսնելու են հավատում: Հավատում են:

ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031