Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաշմանդամին բոլորը մերժում են

Հուլիս 03,2014 23:51

25 ամյա հաշմանդամ Աննա Զալկինային 14 տարի է չեն ընդունում հատուկ կարիքավոր անձանց խնամքի կենտրոնները: Աննայի մայրը` տիկին Անահիտը գրեթե բոլոր պետական կառույցներին տարիներ շարունակ դիմել է, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Աննան մանկական ուղեղային կաթված է ունեցել, մտավոր հետամնացություն ունի, մայրն ասում է, որ աղջկան մասնագիտական խնամք է անհրաժեշտ, ինքն էլ չի կարողանում դստերը տանը մենակ թողնել ու գնալ աշխատելու: Ընտանիքն ապրում է 32 հազար դրամ թոշակով: Տիկին Անահիտը 7 տարի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, օգնության համար դիմել է այս կուսակցությանը, բայց ապարդյուն: Տիկինը օգնության ակնկալիքով 2 տարի անընդմեջ դիմել է նաեւ խոշոր գործարարներին, որոնք անգամ 10 դրամով չեն աջակցել:

Ի՞նչ պատճառաբանությամբ են կենտրոնները մերժել տիկնոջը, արդյոք արժանահավա՞տ են այդ պատճառաբանությունները, ո՞ր գործարարներին է դիմել ու ի՞նչ պատասխան է ստացել տիկին Անահիտը, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Հոդվածն ամբողջությամբ Aravot.am-ում կտպագրվի մի քանի օրից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031