Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կենտրոնում ապրող բնակիչները արժանի չեն երեւանցի կոչվելու». Ճարտարապետ

Հուլիս 03,2014 23:31

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանն այսօր Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին ու հուշարձանների պաշտպանության համար պայքարող ակտիվիստներին մեղադրեց պատվեր կատարելու մեջ:

«Պարզ եմ ասում, ձերը պատվեր է: Ծածկած շուկայի դեպքից անմիջապես հետո հանրության ուշադրությունը շեղեցին Մաշտոցի պուրակի վրա, որ էսօր դրոշակով ասում են քաղաքացիական հասարակության պայքար է: Չէ, շուկայի ծրագիր կար, եւ ուշադրությունը հատուկ  շեղեցին պուրակի վրա, որը լուրջ խնդիր չէր, մի հատ լուրջ թատրոն սարքեցին, արանքում շուկան այլանդակվեց: Իսկ շուկան բոլոր հուշարձանների մեջ ամենաունիկալն էր, որովհետեւ շատ քիչ ազգեր ունեն շուկայի նման ճարտարապետական նմուշ: Շուկայից հետո շատ սուսուփուս  անցան Շահումյանի հրապարակին, իսկ այն պատմական մի ամբողջ շրջան էր ներկայացնում: Քանդեցին ու մեկ մասնագետի, մեկ ակտիվիստի այնտեղ չեմ տեսել: Դուք հիմա ուզում եք այս ֆոնի վրա հավատամ, որ ազնվորեն եկել եք  ու մտածում եք Երեւանի մասի՞ն: Երեւանի մասին մտավորականներից մինչեւ էսօր մեր կողքին ժամանակին կանգնել է ընդամենը մի Կարեն Սիմոնյան, մենակ նրան եմ տեսել:

Ախր, եթե Երեւանում չկա երեւանցի հասկացողություն հո քաղաքը շենքերով չէ՞, երեւանցի հասկացողություն չկա, կարող եմ մտնել քաղաքի կենտրոնական բակերը ցույց տամ, որ բնակիչները արժանի չեն երեւանցի կոչվելու»,- այսօր Աֆրիկյանների տան քանդման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031