Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը դատի է տալու Ռոբերտ Քոչարյանին, եթե ստացվի

Հուլիս 03,2014 23:09

«Այսօր ոչնչացող Երեւանին ենք նայում, կանգնեք հրապարակում եւ նայեք Թամանանի թողած շենքերի հետեւում ինչեր են կանգնած: Եթե որեւէ ճարտարապետ կասի սիրուն է, կհամարեմ իմ թշնամին»,- այսօր Թեքեյան կենտրոնում Աֆրիկյանների տան քանդման հարցը քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա դիտողություն արեց ճարտարապետ Լեւոն Վարդանյանին, որը քննարկման ժամանակ պնդում էր, թե ոչ մասնագիտական զրույցներ են, այսօրվա պայքարողները երեկ պետք է պայքարեին հուշարձանների պահպանման համար.

«Ասում եք քիչ եք պայքարում, կանգնեիք իրենց կողքին շատ պայքարեին: Փակ շուկայի համար մեր երեխեքը կռիվ տվեցին, ով կռիվ տվեց, ծեծվեց, ոստիկանություն ընկավ: Իրենց կողքի՞ն էիք, մի ճարտարապետ կա՞ր: Բայց գիտեք քանի ճարտարապետ էր Լֆիկի համար մրցույթի կանգնած, թե ով է պատվերն անելու, հուշարձանը իրեն տալուց հետո ով է դիզայնն անելու»:

Պարոն Մանուկյանի խոսքով, չարիքների սկիզբը 2001-ին էր, երբ հուշարձանների պաշտպանության ցանկի հաստատումը ոչ թե ԱԺ-ն, այլ կառավարությունը սկսեց հաստատել. «Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով այդ օրենքը փոխվեց, անցավ կառավարությանը: Սկսեցին այնտեղ գաղտնի որոշումներ, ցուցակից հանվեցին հուշարձաններ:

Եթե ստացվի Ռոբերտ Քոչարյանին դատի եմ տալու նրա համար, որ ՀՀ շարժական հուշարձանները մեկ բեռնատար Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա՝ 11-րդ դարի ավետարաններ կային, Եկատերինայի ու Վոլտերի ձեռագրեր: Տեղափոխեց առանց թույլտվության»:

Պարոն Մանուկյանը նաեւ ասաց, որ նախաձեռնել են վերականգնել ԱԺ-ի կողմից հուշարձանների հաստատելու մասին օրենքը, ինչը մինչեւ 2011 թվականը գործում էր:

Վերջում էլ ասաց, որ  փորձում են ձեռք բերել  խորհրդային միության ժամանակ հաստատված հուշարձանների ցուցակը, որ համեմատեն ինչ ենք ստացել ու ինչ ենք պահպանել, բայց մշակույթի նախարարությունը չի տրամադրում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031