Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը ձայնագրությունում սպառնում է «Ժառանգության» վարչության նորընտիր անդամ և araratnews.am կայքի տնտեսական թեմաներով լրագրող Հրայր Մանուկյանին` այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվում է համագործակցել ԱԱԾ-ի հետ: Խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին՝ երեկոյան 16:30-ից 17:20-ի սահմաններում՝ Օպերային հարակից սրճարաններից մեկում: Դրան նախորդել է ևս մեկ խոսակցություն` հունիսի 27-ին, որից հետո Հրայր Մանուկյանին ժամանակ է տրվել` «մտածելու» համար:
Ձեզ ենք ներկայացնում ձայնագրությունն ու ձայնագրության սղագրությունը։
ԱԱԾ աշխատակից ներկայացած անձ. – Դե պատմի ի՞նչ կա, ի՞նչ մտածիր գիշերը:
Կարդացեք նաև
Հրայր Մանուկյան. – Չէ, ես վաբշե հարմար չեմ: Նախ, մեկ ա, ինչքան էլ դու ասես, որ մեր քաղաքականի հետ բան չի, էս կողմ, էն կողմ, վարչության անդամի կարգավիճակը թույլ չի տալիս ինձ ԱԱԾ-ում աշխատել, բացառվում է: Որովհետև նայի, էս երկրում, մեկ ա ինչքան էլ դու ասես, Կագեբեն ծառայում է ուղիղ իշխանությանը, այսինքն կայացած երկիր չունենք մենք…
ԱԱԾ աշխատակից. Պետությանը։
Հ.Մ. Ստեղ պետությունը իշխանության կողմից զավթված է, ու ինքը` իշխանությունը, նաև օգտագործում է պետությանը պատկանող ցանկացած բան, հենց ընդդիմադիր դառնալուս թիվ մեկ պատճառը դա է:
ԱԱԾ. – Բայց ես ասի չէ, որ դա քո գործունեությանը չի խանգարի…
– Հասկանում եմ, է դու դա ասում ես…, իշխանությունը օգտագործում է ԱԱԾ-ն։
– Դու մտածում ես, որ մենք էնքան խեղճ հիմնարկ ենք, որ ինչ-որ մեկը կարա մեզ օգտագործի՞։
– Այո´, նախագահը շատ լավ օգտագործում է
– Սխալվում ես, եթե մենք ինչ-որ մեկին չօգտագործենք, մեզ ոչ ոք չի կարա օգտագործի։
– Լավ, դաժե եթե տենց է, եթե լիներ Ամերիկայի CIA-ն, որ տեռորիստների դեմ է պայքարում…
– Ավելի մեծ հաճույքով, չէ՞:
– Չէ հակառակը, ես բնույթով նենց մարդ եմ, որ էդ տեսակի աշխատանքի ի վիճակի չեմ:
– Դու աշխատանքը չես պատկերացնում, դրա համար ես մտածում, որ ի վիճակի չես: Ես քեզ սենց ասեմ. դպրոցում պատկերացնու՞մ էիր ուսանողի կյանքը: Գնացիր, դառավ ուրիշ կյանք, ընդեղ ինչքան էլ խոսան, ինչքան էլ ասեն, դու չես պատկերացնում չէ՞:
– Դպրոցից ես ուզեցել եմ ուսանող լինել… կարիք չկա, որ ես մտնեմ ԱԱԾ-ի մեջ, տեսնեմ ինչ է, հետո նոր պատկերացնեմ…
– Ես քեզ էն անգամ ասացի, սա ինչ-որ նագրուզկա չի, հիմնական աշխատանք չի 9-ից 6-ը, որ պարտականությունների, նագրուզկի տալի լինես…
– Գիտեմ, կապ չունի, չես համոզի։
– Ես քեզ չեմ համոզում, ուզում եմ, որ ճիշտ որոշման գաս, ուզում եմ քեզ օգնել էդ հարցում, որ գանք ճիշտ հայտարարի, ոնց քցենք բռնենք, ճիշտը մի հատ է, չէ՞…
– Ու էդ ճիշտը էն ա, որ ես չաշխատեմ, չհամագործակցեմ։
– Այ ըդտեղ սխալվում ես…
– Թեկուզ և սխալ լինեմ:
– «Թեկուզ և սխալը» ես կընդունեի, երբ որ էդ սխալը հետևանքներ չունենար: Բայց էս էդ դեպքը չի էլի:
– Չի կարա լինել հետևանք։
– Շատ լավ է, որ ինքնավստահ ես, բայց մի քիչ վերադառնանք իրականություն։
– Ե՞վ…
– Հիշու՞մ ես, քեզ մի քանի անգամ ասի, մեդալը միշտ 2 երես ունի: Ես քեզ մեր նախորդ զրույցի ժամանակ ներկայացրեցի առաջին երեսը, որը ցանկացած գիտակից, լուրջ մարդու համար ընդունելի տարբերակ է, հիմա ուզում ես երկրորդ կողմը ներկայացնե՞մ։
– Ներկայացրու:
– Ունե՞ս դրա կարիքը, քեզ պե՞տք ա։
– Ունեմ:
– Ես քեզ էն անգամ ասի, դու, ասենք, ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու։
– Շատ լավ եմ ես դա պատկերացնում, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, հենա մեր Ղազարյան Հովսեփին էլ էիք փորձել…
– Ղազարյան Հովսեփն ով ա՞։
– Կուսակցության վարչության անդամ է։
– Էն շիզոֆրենի՞կը։
– Ինքը իմ ընկերն ա, շատ լավ տղայա, իրան էլ եք փորձել …
– Առանց իմ իմացության չի կարա քո ասած անձնավորություններից որևէ մեկին փորձ լինել, էդ առաջինը, երկրորդն էլ` կներես, չգիտեմ` դու ես քեզ ցածր դասում, թե Հովսեփին ես բարձր դասում, Հովսեփին ես շատ լավ գիտեմ, էն կլասը չի: Ով ա, ի՞նչ ա արել, հա քո ընկերն ա, հարց չկա, ի՞նչ է արել:
– Վարչության անդամ է դառել։
– Ցավդ տանեմ 15 հոգի մարդ եք վարչության մեջ։
– Ես վստահ եմ, որ իմ` վարչության անդամի կարգավիճակը չլիներ, ես քո ասած պետությանը չէի հետաքրքրի
– Սխալվում ես 100 տոկոսով: Դու մեր տեսադաշտում վաղուց ես, վարչության անդամ լինելուդ հարցը քննարկվում է 1-2 ամիս։
– Դրանից առաջ էլ է խոսակցություն եղել, հոկտեմբերին…
– Էդ խոսակցությունները դեկտեմբերին են եղել: Որոշումը, որ վարչությունում ընդգրկվեն հասարակական ակտիվիստներ, երիտասարդներ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կայացվել է դեկտեմբեր ամսին: Էդ ես քեզ ասի, որ հասկանաս` քո վարչության անդամ լինել-չլինելը, կամ ընդհանրապես «Ժառանգության» անդամ լինել-չլինելը սրա հետ ընդհանրապես կապ չունի: Որովհետև ես դրա կարիքը չունեմ, եթե նկատում ես` տեղյակ եմ շատ բաներից Ժառանգությունից, վարչությունից էլ, կուսակցությունից էլ, ես դրա կարիքը չունեմ: Էդ որ դու կապում ես քո` երեկվա վարչության անդամ ընտրվելու հետ, էդ ընդամենը եղել ա երեկ: Մենք վարչության կարիք չունենք:
– Բա ինչի՞ կարիք ունեք:
– Ես քեզ արդեն բացատրեցի, դու հեռանկարային անձնավորություն ես, քո փորձով, գիտելիքներով, քո էս` գնալ Եվրոպա սովորելով և այլն, պետության համար հեռանկարային կարաս լինես ու մենք ուզում ենք, որ դու լինես:
– Ես էլի կլինեմ, բայց առանց ձեզ։
– Առանց մեզ չես կարա։
– Չկարացա, չեմ լինի:
– Մոռացի, որ պետությանը ոչ ասող մարդը էս երկրում կարա, ասենք, ինչ-որ բանի հասնի:
– Դա պետություն չի, իմ համար սա իշխանություն է, ինչքան էլ դու ասես:
– Դե սխալ տեղից ես բռնում, գալիս ես սխալ որոշման:
– Թող լինի սխալ…
– Պատրա՞ստ ես հետևանքներին։
– Այո´, պատրաստ եմ։
– Գիտակցու՞մ ես` որոնք են էդ հետևանքները, որ դրանք ոչ միայն քեզ են վերաբերում, դրան պատրա՞ստ ես: Դու, հարց չկա, ասենք, Դանկոն ես, սիրտդ հանել ես՝ անտառում լուսավորելու…
– Չի կարա լինի նենց հետևանք, որ ոչ միայն ինձ վերաբերի, այլև մարդկանց, որոնք որ իմ հարազատներն են ու բարեկամները, կարող ա ինձ վերաբերող բաներ շատ լինի։
– Կարող ա չի, շատ ա, շատ-շատ ա, հիմա ես քեզ զարմացնելու համար հերթով չասեմ, բայց իմացի, որ շատ քիչ բան կա, որ ես չգիտեմ։
– Բոլոր դրանցով հանդերձ իմ պատասխանը «չէ» է։
– Մեզ «չէ» չեն ասում: Ես քեզ դալշե մոտավոր չեմ ուզում բացատրեմ «չէ»-ի հետևանքները: Դու հասկանու՞մ ես, հիմա ես քեզ ամենաչնչինն ասեմ, իմ վրա դրված է էն հարցը, որ ես որոշեմ` քեզ Չեխիա թողնե՞մ, թե՞ չէ:
– Ձև չունես։
– Ոնց չունե՞մ, այ ստեղ ինֆորմացիայի պակաս ունես, ձև, գիտե՞ս ես ինչքան ունեմ:
– Նայի, անգամ եթե դու դրա ձևը ունենաս, ես էն ձևի մարդ եմ, որ տակից դուրս կգամ։
– Կգաս ասենք, 90-95 տոկոս կորուստներով, չվերականգնվող… բա որ Չեխիան փոշմանի՞։
– Չեխիան չի փոշմանի։
Մանրամասները կարող եք կարդալ` Аraratnews.am-ի կայքում