Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր իշխանություններին դրսում ոչ ոք լուրջ չի ընդունում» А1+. (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 21:36

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցման վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետների ձգձգումը վկայում է այն մասին, որ մեր իշխանություններին դրսում ոչ ոք լուրջ չի ընդունում: Այս համոզմանն է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը. «Առհասարակ կարծես թե գործընթացը որեւէ լուրջ հիմքերի վրա դրված չէ, ու որեւէ մեկը որեւէ ժամկետների մասին տեղյակ չէ: Սերժ Սարգսյանի նշած բոլոր ժամկետները անտեսվեցին, իր գործընկերները պարզապես արհամարհեցին խնդրանքը` մինչեւ հուլիսի 15-ը անդամակցելու»:

Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովին ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման համար Սերժ Սարգսյանը մինչեւ հունիսի 15-ը վերջնաժամկետ խնդրեց: Այնուհետեւ, խոսվեց հուլիսի 1-ի եւ 3-ի մասին: Իսկ Ղազախստանի արտգործնախարարն իր հերթին նոր ժամկետ նշեց` մինչեւ հոկտեմբեր. «Մեր պաշտոնյաներն ինչ-որ բան չեն ասում, այն, ինչ իրենք են պարտավոր տեղեկացնել բնակչությանը իրագործվելիք ծրագրերի մասին: Թերեւս սա ցույց է տալիս, որ իրենք էլ չգիտեն, իրենց էլ լուրջ չեն վերաբերվում գործընկերները դրսում»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` А1+-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Իսկ գուցէ շատ? լուրջ են ընդունում՝վախենում են ուժեղ մրցակցից:Հավասար պայմանների դեպքում հայերը իրենց գործարարության շնորհիվ կարող են առաջ անցնել խաղի մյուս մասնակիցներից?:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031