ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են…
2014թ. հուլիսի 3-ին, ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ և վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել:
Ն. Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ախտորոշել է «Սուր պարապրոկտիտ, աբսցես»: