Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. «1000 դրամով կառավարությունը չի կարող փոխհատուցել էլեկտրաէներգիայի թանկացումը». (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 20:30

Այսօր`հուլիսի 3-ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում. Աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը: Ըստ այդ փոփոխության` որոշվել է ընտանեկան նպաստի բազային մասը, սոցիալական նպաստը եւ եռամսյակային հրատապ օգնությունը բարձրացնել 1000 դրամով:

Aravot.am-ը, Երեւանի փողոցներում հարցում կատարելով, հետաքրքրվեց քաղաքացիներից, թե արդյո՞ք այդ եղանակով ՀՀ կառավարությունը կարո՞ղ է փոխհատուցել աղքատ ընտանիքներին :

Քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ կառավարությունը, նպաստները  1000 դրամով ավելացնելով, չի կարող փոխհատուցել աղքատ ընտանիքներին, քանի որ ըստ տրամաբանության` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հաջորդելու են մի շարք սննդամթերքների եւ կենցաղային իրերի թանկացումը. «Այս խեղճ ժողովուրդը ո՞ր մեկին տա այդ 1000 դրամը: Եթե էլեկտրաէներգիային չհաջորդեր մի շարք սննդամթերքների կամ կենցաղային իրերի թանկացումը, միգուցե եւ հնարավոր կլիներ փոխհատուցել, բայց ինչպես արդեն փորձը ցույց է տվել, նման բան հնարավոր չէ»:

Մեկ այլ քաղաքացի նույնպես կարծում է, որ կառավարությունը աղքատ ընտանիքներին չի կարող փոխհատուցել, քանի որ առանց այդ էլ երկրի սոցիալական վիճակը ծանր է. «Մարդիկ իրենց պատեպատ են տալիս, ասես` ձուկն է շնչահեղձ լինում, եւ այդ 1000 դրամը բոլորովին չի կարող փոխհատուցել, քանի որ բացի էլեկտրաէներգիայից մարդիկ հազար ու մի հոգսեր ունեն: Դա ընդամենը ծովի մի կաթիլ է` շոշափելի բան չէ»:

Հարցման մանրամասները` տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031