Ֆրանսիական «Airbus Defense and Space» ընկերությունը հունիսի 30-ին «Ազերկոսմոս»-ի ադրբեջանական հետախուզական արբանյակ է ուղարկել երկրի ուղեծիր, այդ մասին հուլիսի 3-ին հայտնել է Ադրբեջանի կապերի և բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:
«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբասովը հայտնել է, որ «SPOT-7» արբանյակը նախատեսված է երկրի մակերևույթը զննելու համար, և այս պահին բանակցություններ են տարվում արբանյակը «Ազերկոսմոս»-ի վերահսկողությանը հանձնելու շուրջ:
Ասվում է, որ արբանյակի շնորհիվ հնարավոր է իրական ժամանակի ռեժիմում երկրի մակերևույթում բարձր որակի պատկերներ ստանալ: Արբանյակը կարող է անխափան աշխատել առնվազն 10 տարի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ