Լրահոս
Օրվա լրահոսը

Մթերային խանութն այրվել է, սեփականատերը՝ վարկերի տակ

Հուլիս 03,2014 19:31

Հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 9-ն անց 40-ի սահմաններում սկսվել է այրվել Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի խաչմերուկում գտնվող, մանր  գործարար Մարիամ Հակոբյանին պատկանող  խանութը:

IMG_0177

 

Այն մարվել է հրշեջների կողմից: Մ. Հակոբյանն  օրվա երկրորդ կեսին  մեզ զանգահարելով, խնդրեց տեսնել եւ հրապարակել  հրդեհի պատճառած վնասները: Ենթադրաբար էլեկտրական հոսանքի պատճառով ամբողջությամբ այրել են խանութի 2 սառնարանները, 2 էլեկտրոնային կշեռքները, օդափոխման սարքը, էլեկտրական սրճաղացը,ծխախոտի  տաղավարը, հաշվիչ սարքը, խանութի ապակիները,մթերային խանութի  գրեթե բոլոր ապրանքները: Պատճառված վնասը, Մ. Հակոբյանի գնահատմամբ ,կազմում է ավելի քան 5 միլիոն դրամ: Մ. Հակոբյանը  դեպքի կապակցությամբ դիմել է  Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին եւ  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վանուշ Ամիրաղյանը  հայտնեց, որ  հրդեհի կապակցությամբ  հրշեջ տեսչությունը քննություն  է կատարում:

IMG_0180

Մարիամ Հակոբյանն ասաց, որ ինքը խանութն աշխատեցնելու համար  «Ֆինկա» վարկային կազմակերպությունից եւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից վերցրած վարկեր ունի: Նա ակնկալում է, որ «ԱԿԲԱ»-ից վերցրած վարկի եւ դրա տոկոսների մարումը, ֆորս մաժորային իրավիճակի հետեւանքով,որոշ ժամանակով կսառեցվի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031