Անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց հին Երեւանի վտանգված մշակութային ժառանգության, մասնավորապես Աֆրիկյանների ակումբի ճակատագրի մասին:
«Ցավում եմ, բայց հին Երեւանի մեծ մասն արդեն ոչնչացված է, ու այդ ոչնչացումն էլ սկսվել է 1975-1976 թվականներից: Ինչ վերաբերում է վերջին փշուրներին, դրանք էլ դարձել են քաղաքաշինական նոր միջավայրի, նոր ճարտարապետության զոհը: Շատ ենք ուշացել պայքարում: Ամեն դեպքում կողմնակից եմ, որ Երեւանի մշակութային ժառանգությունը պահպանվի»,-ասաց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ