Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չի թվում, որ Լյուբիկ Չիբուխչյանը կանցնի սահմանը եւ կգնա». Անդրանիկ Ղուկասյան

Հուլիս 03,2014 17:42

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանից ապաստան խնդրելը Տավուշի մարզպետի նախկին խորհրդականի վերջին ճիչն է` իր ձայնը լսելի դարձնելու իշխանություններին:

Մինչ Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանն սպասում է Ադրբեջանից քաղաքական ապաստան ստանալուն, ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ թշնամական երկրից նման սպասելիքներ ունենալն անթույլատրելի է:

«Ինչքան էլ որ մարդ նեղության մեջ լինի, նման հայտարարություններ անելն անթույլատրելի է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Անդրանիկ Ղուկասյանը:
Չնայած դրան` նա նաեւ նկատում է, որ ստեղծված իրավիճակում մեղքի բաժին ունի նաեւ ՀՀ իշխանական վերնախավը:

«Միգուցե այստեղ ինչ-որ ճարահատյալ հարց կա, որը որ այդ մարդուն նաեւ ստիպում է, որ ինքը այդ քայլին դիմի: Այդ քայլով գուցե նա ուզում է ուշադրություն գրավել, հնարավոր է ` չգնա էլ: Ինձ չի թվում, որ ինքը կանցնի սահմանը եւ կգնա: Սա ուղղակի վերջին ճիչն է, որպեսզի իշխանությունները իրեն լսեն, եւ այդ հարցը դրական ձեւով լուծվի: Ուղղակի հարկավոր է լսել մարդուն»,-եզրափակում է Անդրանիկ Ղուկասյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Այստեղ իրականում ճարահատյալ հարց կա և դա կապված է Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ, ով ՎՊ-ի և իրավապահների կողմից հայտնաբերված ֆինանսական խախտումների համար պատասխան տալու փոխարեն այսօր զբաղեցնում է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Իմ կարծիքով վաղուց անհրաժեշտություն է առաջացել Արմեն Ղուլարյանից հարցնել թե Լյուբիկը որպես խորհրդական ինչպիսի հարցերով, գաղափարներով կամ ծառայություններով է իրեն օգտակար եղել, որ նա նույնիսկ նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին խնդրելով միջնորդել է նրան իր տեղում թողնելու համար: Երևի թե հենց այս հարցերի շրջանակը հստակեցնելուց հետո կպարզվի Լյուբիկի վարքագծի դրդապատճառները:

  2. Արևիկ says:

    Շատ ներողություն,ազգուրացության անունը ուզում եք դնել վերջին ճիչ? Այդ ինչից առաջացել այդ վերջին ճիչը?Ամբողջ կյանքում մարդը ամեն ինչ ունեցել է,ամեն ինչից օգտվել է,հիմա ինչու է այդպես ճչում?Կերակրամանից հեռացրել են?Մարդիկ ինչ զրկանքների ասես դիմանում են,անհրաժեշտության դեպքում էլ կյանքն են զոհում հանուն հայրենիքի,իսկ դուք սրա նման ազգադավին պաշտպանելու փորձ եք անում?ԵՎ դուք չեք ամաչում?Հաշվել եք,թե քնի մարդ է զոհվել,որպեսզի օրինակ դուք հանգիստ պաշտոնավարեք ձեր փափուկ աթոռին նստած?

  3. nver says:

    էս ինչ նեոբոլշևիզմ է ինչ վերջին ճիչ ինչ բան ուղղակի նախկին մարզպետի ձեռքով աճեցրած կադրն առաջվա նման ուզում է շանտաժով իր գործն առաջ տանել Փոխանակ դատեն փոխնախարար կարգեցին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031