Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են Երևանի շրջանցիկ նոր ճանապարհի՝ Տրանշ 2-ի հնարավոր ծրագծի տարբերակները

Հուլիս 03,2014 17:25

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Տրանշ 2-ի` Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի և Դավթաշենի խճուղի-Աշտարակի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհների հնարավոր ծրագծի տարբերակները: Ուսումնասիրությունն ու նախագծումն իրականացվել է ֆրանսիական նախագծային «Egis international» ընկերության կողմից: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի, «Երևաննախագիծ»-ի ներկայացուցիչները:

«Egis international» ընկերության երկայացուցիչ, նախագծման թիմի ղեկավար Պիեռ Մորիսը, հատվածաբար ներկայացնելով առաջարկվող լուծումները, ընդգծել է, որ տարբերակներում ներառվել է նաև Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցման հեռանկարային տարբերակները:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքում կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտությունը, կարևորել է շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը և հատկանշել, որ ներկայացված առաջարկներից պետք է ընտրվի տնտեսապես առավել արդյունավետ և մասնագետների կողմից ընդունելի տարբերակը:
«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում այս քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ով արդեն իսկ մեկնարկել է Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոց նոր ավտոճանապարհի շինարարությունը: Ծրագրի 2-րդ հատվածի ծրագծի վերջնական տարբերակն ընտրելու նպատակով պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հետագայում քննարկենք արդեն ծրագրի իրագործման հնարավորությունները»,-նշել է Վահե Նիկոյանը:
Հանդիպման ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու մոտեցումները՝ առաջարկվող տարբերակների շուրջ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և առաջիկայում նախատեսված հերթական հանդիպմանը քննարկել դրանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031