Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում հաշվառվելու ժամկետը 7 օրից դարձել է 30 օր (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 16:50
Gagik Eganyan

Հայ միգրանտները ՌԴ-ում կարող են առանց լրացուցիչ խնդիրների աշխատել ՀՀ-ի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ նախատեսվող համաձայնագրով, 2 երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Այսօր կառավարությունում այս մասին ասաց ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքերով, ներկայումս մեր քաղաքացիները ՌԴ մուտք գործելիս պետք է 7 օրվա ընթացքում հաշվառվեին, եւ եթե այդ ժամանակահատվածը խախտեն ապա` խնդիրներ կունենան` ընդհուպ մինչեւ երեք տարի ժամկետով մուտքի հնարավորությունից զրկվելով: Նախատեսվող համաձայնագրով այս ժամանակահատվածը երկարաձգվում է: Առավելությունն այն է, որ երկու երկրների քաղաքացիները միմյանց տարածքում կարող են աշխատել առանց լրացուցիչ թույլտվություն ստանալու:

Պարոն Եգանյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031