Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ԱԱԽ Քարտուղարի տեղակալ. Վրաստանը և Հայաստանը հարգում են միմյանց որոշումները, և կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում մյուսի՝ ինքնուրույն կողմնորոշվելու իրավունքը

Հուլիս 03,2014 16:11

Հարցազրույց Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի տեղակալի հետ 

Վրաստանի և Հայաստանի տարբեր տնտեսական խմբավորումներում ինտեգրացիայի
հարցը՝ Թբիլիսիի՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը
և Երևանի գալիք մուտքը Եվրասիական տնտեսական միություն, վերջին ժամանակներս
ակտիվ քննարկման առարկա է դարձել հայ քաղաքագետների և տնտեսագետների համար:
Տվյալ հարցի շուրջ իր կարծիքն է հայտնել հայտնի վրացի քաղաքագետ,
Հանրապետական Ինստիտուտի «Հարավկովկասյան հետազոտություն» ծրագրի տնօրեն
Իվլիան Խաինդրավան: Հիշեցնենք հարգելի ընթերցողին, որ հուլիսի 2-ին
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել, ըստ որի
Իվլիան Խաինդրավան նշանակվել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի
քարտուղարի տեղակալ:

Վերջերս Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին Եվրամիության հետ
ասոցացման մասին պայմանագիր: Միևնույն ժամանակ Վրաստանի հարևան երկիր Հայաստանը ընթանում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսիայի Եվրասիական միություն մտնելու ճանապարհով: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանի և Վրաստանի «ապահարզանը» տարբեր տնտեսական խմբավորումներում խնդիրներ ստեղծել երկու երկրների հարաբերություններում:

– Տարածքայնորեն, հնարավոր է, բայց փորձնականորեն՝ չպետք է: Իմ կարծիքով
երկու երկրների քաղաքական վերնախավերն արդեն ձևավորել են
պարադիգմա-բանաձևը, որը երկկողմանի հարաբերությունների վատթարացումը թույլ
չի տա, անկախ այն բանից, թե ինչքան տարբեր ալյանսներում, բլոկներում,
միություններում կհայտնվեն Հայաստանը և Վրաստանը: Այդ
փոխհարաբերությունները անցել են ժամանակի և ամենատարբեր հանգամանքների
փորձությունների միջոցով և հաղթահարել են դրանք: Հասկացողությունը, թե
ինչքան ենք մենք իրար մոտ և անհրաժեշտ միմյանց, տակտիկական
հակասությունների վրա գերադասում են, երբ, օրինակ Վրաստանի և Հայաստանի
ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում այս կամ այն
քվեարկության ժամանակ տարբեր դիրքորոշումներ ունեն: Կան երկարաժամկետ շահեր
և այդ շահերը ընդհանուր առմամբ համընկնում են:

Վրաստանը կապող կամուրջ է Հայաստանի և Եվրասիական երկրների միջև: Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական կոնֆլիկտի խորացումը բացասական ազդեցություն ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա և կանգնեցնել Հայաստանի ներգրավումը Եվրասիական տնտեսական միություն:

– Ես այլ կերպ եմ տեսնում իրավիճակը: Վրաստանը և Հայաստանը հարգում են
միմյանց որոշումները, և կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում մյուսի՝
ինքնուրույն կողմնորոշվելու իրավունքը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանն է իրեն այլ կերպ պահում, որը իրեն թույլ է
տալիս ոչ միայն խոսքով այլև գործով ազդել հարևան պետությունների
ինքնուրույն որոշումների վրա: Վաղուց արդեն գաղտնիք չէ այն փաստը, որ
2008թ. ռուս-վրացական պատերազմը շատ կողմերով Կրեմլի դժգոհությամբ էր
պայմանավորված Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին մերձեցման առթիվ: Ուկրաինայի
իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին այդ ենթադրությունը: Իսկ մինչ
Վրաստանի՝ Եվրամիության հետ «Ասոցացման մասին» պայմանագրի ստորագրումը
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը
ուղղակի հայտարարեց, որ տվյալ իրադարձությունը Վրաստանին չի թողնի առանց
ֆինանսական և տնտեսական հետևանքների: Այնպես որ Հայաստանի և Վրաստանի
հարաբերություններին սպառնալիքը գալիս է երրորդ կողմից և մնում է հուսալ,
որ Հայաստանի իշխանությունը թույլ չի տա իրեն շահագործել Վրաստանի վրա
ճնշում գործադրելու համար. ոչ մի կերպ և ոչ մի պարագայում:

Թույլ է տալիս արդյո՞ք Վրաստանի և Հայաստանի քաղաքական երկխոսության և
տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը հարթել իրենց միջև
առաջացած խնդիրները, եթե նույնիսկ նրանք արտաքին բնույթ են կրում և
թելադրվում են աշխարհաքաղաքական իրականությամբ:

-Անկասկած: Քաղաքական երկխոսությունը ինտենսիվորեն է տարվում իշխանական
ուղղահայացի բոլոր մակարդակներում: Երկխոսության այդ մակարդակը պետք է
ողջունել և ամրացնել: Անկեղծությունն ու փոխադարձ վստահությունը
բարիդրացիական հարաբերությունների հիմքն են, և նրանք պետք է պաշտպանված
լինեն իրադրության ցանկացած փոփոխություններից, լինեն դրանք ներքին, թե
արտաքին դաշտում: Կողմերն, օրինակ պայմանավորվել են գաղտնի տեղեկատվության
փոխանակման մասին, ինչը երկու երկրների միջև առկա փոխադարձ վստահության
բարձր մակարդակն է ապացուցում: Հարկ է ի վերջո լուծել սահմանազատման հարցը:
Ինչ վերաբերում է տնտեսական փոխհարաբերություններին, ապա այստեղ միշտ էլ
առկա են պահուստներ: Ենթադրվում է, որ Եվրամիության հետ ազատ առևտուրի
ռեժիմը Վրաստանին կդարձնի ավելի գրավիչ հայ գործընկերների համար:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նախագահի վերջին այցը Վրաստան, որո՞նք են
այցելության հիմնական արդյունքները:

– Հայաստանի նախագահը շատ ջերմ ընդունելության արժանացավ Թբիլիսիում,
անցկացրեց բանակցություններ նախագահի, վարչապետի, Խորհրդարանի խոսնակի հետ,
հանդիպեց հայկական «սփյուռքի» ներկայացուցիչների հետ: Բանակցությունների
մեկ նշանակալի արդյունքի մասին ես արդեն նշեցի, մնացածի մասին արդեն
կդատենք ժամանակի ընթացքում:

Թբիլիսի այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երբ Վրաստանը դառնա
Եվրամիության հետ ազատ առևտրի դաշտի մի մասը, դա կբարձրացնի հայ
ձեռնարկատերերի հետաքրքրությունը և նրանք կբարձրացնեն Վրաստանում
ներդրումների քանակը: Մյուս կողմից, ըստ նախագահի խոսքերի՝ Հայաստանի
անդամակցությունը Մաքսային միությանը խթան կհանդիսանա վրացի ձեռնարկատերերի
համար Հայաստանում ներդրումներ անելու համար, ինչը նրանց հնարավորություն
կտա նոր շուկա դուրս գալու Ռուսաստանի և ընդհանրապես տարածաշրջանի հետ:
Համաձա՞յն եք արդյոք այն կարծիքի հետ, որ Հայաստանի և Վրաստանի ինտեգրումը
տարբեր տնտեսական բլոկներում խթան կդառնա փոխադարձ ներդրումների համար:

– Անկեղծ ասած՝ Վրաստանի հետ համատեղ Հայաստանի ներգրավումը Եվրամիության
հետ ազատ առևտրի գոտի (իսկ երկու տարվա ընթացքում երկրները քայլ առ քայլ
շարժվում էին միասին այդ ուղղությամբ), կընձեռեր ավելի մեծ
հնարավորություններ: Բայց կա այն, ինչ կա: Եվ հոռետեսության հիմք չունենք:
Վրաստանի առևտրատնտեսական փոխհարաբերությունների փորձը այլ երկրի՝
Թուրքիայի հետ, որը վաղուց արդեն ազատ առևտուր է անում Եվրամիության հետ,
միանշանակ վկայում է այն, որ Եվրամիության կողմից ոչ մի սահմանափակում չի
սպասվում: Իսկ թե ինչպե՞ս իրենք կպահի Մաքսային Միությունը, ես դրա մասին
դատել չեմ ուզում: Այստեղ արդեն Հայաստանը պետք է տեր կանգնի իր սեփական
շահերին:

Վերջին հարցը վերաբերում է տրանս-կովկասյան երկաթգծի աբխազական հատվածի
վերականգնմանը, որը Վրաստանի և Աբխազիայի միջոցով Հայաստանը Ռուսաստանի հետ
կկապի: Ձեր կարծիքով ինչքանո՞վ է Վրաստանը հետաքրքրված նախագծի
իրականացմամբ՝ Աբխազիայի հետ յուրահատուկ հարաբերությունների և Բաքվի
հնարավոր բացասական ռեակցիայի հաշվառմամբ: Ինչո՞վ է հիմնավորված նախագծի
սայթաքման պատճառը:

– Դա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, նույնիսկ ռազմական
բաղադրիչներ պարունակող համապարփակ հարց է: Ես ծանոթ եմ այդ նախագծի
շահութաբերությանը վերաբերող փորձագիտական հետազոտությունների տվյալներին:
Չլինելով այդ բնագավառի մասնագետ՝ տվյալների հուսալիության մասին չեմ դատի:
Հուսադրիչ կողմն այստեղ քիչ է:

Բեռնափոխադրումների միջին ծավալով տեղամասի օկուպացումը Փսոուի մաքսային
կետից մինչ Ինգուրի, որը ավելի ողբերգական վիճակում է գտնվում, կազմում է
70 տարի: Չեմ կարծում, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային Միություն իր
հերթին կմեծացնի Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի հետ
ապրանքաշրջանառությունը: Իսկ Ռուսաստանի և Վրաստանի միջև
ապրանքաշրջանառության սահմանափակումը լիովին ենթադրվում է տրանսպորտային և
ծովային ճանապարհների միջոցով: Այդ կերպ գոյություն ունեցող
ֆինանսատնտեսական շահութաբերության իրականության մասին խոսելու հարկ չկա:
Քաղաքական դաշտում խնդիրներն ավելի շատ են, քան շահերը: Ադրբեջանը, օրինակ,
դժվար թե ցանկանում է, որպեսզի այդ ճանապարհով անցկացնեն տանկեր և
հրթիռներ, որոնք հայտնի չէ, թե երբ և ում կսկսեն կրակել: Դրությունը փոխել
հնարավոր է միայն Հարավային Կովկասի իրավիճակի արմատական բարելավումը,
իրական ռեժիմին անցնելը և ոչ թե տարածաշրջանային միֆական
համագործակցությունը, երբ ճանապարհները շահավետ կլինեն բոլորի համար:
Եվրոպական պետությունների փոխհարաբերությունների մեջ Իրանի վերադարձը ևս
կամրացներ նախագիծը: Ա՛յ, երբ դուք կնստեք Երևանից շարժվող գնացքը, ես
կմիանամ ձեզ Թբիլիսիում, և մենք միասին կգնանք Ամստերդամ :

https://armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031