Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ Գյուլերն ինձ լուսանկարեց, ես դարձա գրող. Օրհան Փամուկ. Hurriyet

Հուլիս 03,2014 15:52

Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը խոստովանել է, որ երբ նոր էր սկսել գրել, մտածում էր, թե ինչքան հայտնի պետք է դառնա, որ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարի իրեն, գրում է «Հուրիեթ»-ը:

Հուլիսի 1-ին Արա Գյուլերին Բողազիչի համալսարանի «պատվո դոկտոր»-ի կոչմանն արժանացման արարողությանը իր ճառում Փամուկն ասել է.

«Առաջին գիրքս լույս տեսավ 1980-ականներին: Ես մտածում էի՝ ինչքան հայտնի պետք է դառնամ, որ Գյուլերը լուսանկարի ինձ: Այդ օրը եկավ, և նա առաջին անգամ ինձ լուսանկարեց 1994թ.-ին: Հետո ասացի՝ ուրեմն արդեն գրող եմ», – ասել է Փամուկը: Գյուլերին անվանելով՝ «աշխարհի լուսանկարիչ»:

Գրողը նաև պատմել է, որ 2000-ականներից հետո սկսել է օգտագործել Գյուլերի արխիվները. «Նրա արխիվներն ինձ համար հսկայական օվկիանոս են», – ասել է նա, – «Դա Ստամբուլի տեսողական գանձն է: Մեր հիմնական առաքելությունն է պահպանել նրա արխիվները»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031