20-ամյա Շանթը քրոջ հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2 տարի առաջ։ Այս ընթացքում չի հասցրել անգամ նոր ընկերներ ձեռք բերել, պարզ պատճառով՝ աշխատում էր որպես մատուցող օրը 13 ժամ։ Բայց կարողացել է ժամանակ գտնել՝ մանկության երազանքն իրականություն դարձնելու համար։ Աշխատավայրում նրան մի քանի ժամով թույլատրել են այցելել վարսավիրության դասընթացների։ «Փոքր ժամանակից որ տանն էի լինում, մամայիս մազերի հետ էի խաղում»,- պատմում է երիտասարդը։
Ճարտարագետ Անի Քարագուլյանը Սիրիայում բարձր վարձատրվող աշխատանք ուներ։ Այստեղ ճարտարագետի աշխատանք չի գտել, ուստի հիշել է մյուս մասնագիտությունը՝ վարսավիրությունը։
Մեկ այլ սիրիահայ Յոլանդ Հադաթը երազում է սեփական ռեստորանը բացել։ Առաջին քայլերն արել է հատուկ սիրիահայերի համար կազմակերպված խոհարարության դասընթացի ժամանակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում