Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կրկին կոչ է արել հանդիպել. Contact

Հուլիս 03,2014 14:26

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունը և որքան հնարավոր է շուտ ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Փարիզում հանդիպելու առաջարկությունը, հայտնում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրքան»-ին:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում կրկնապատկել բանակցային ջանքերը և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջանում»,- հուլիսի 2-ին Վաշինգթոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին՝ նշելով, որ ռազմատենչ հռետորաբանությունն ակնհայտորեն հակասում է լարվածությունը նվազեցնելու սկզբունքին: «Եվ մենք խորապես համոզված ենք, որ դա վնասում է հակամարտությունը կարգավորելու խաղաղ գործընթացին»,-ասել է նա:

Օրերս նման կոչով էր հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Բրենտ Հարթլին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031