Երեկ՝ 02.07. ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գիշերային շրջայց կատարեց քաղաքում և ծանոթացավ ընթացող փողոցային լուսավորման աշխատանքների արդյունքներին: Քաղաքապետը մասնավորապես ներկա գտնվեց Երևանյան խճուղու փողոցային լուսավորման նոր համակարգի փորձարկմանը, որի երկկողմանի լուսավորության համակարգը բաղկացած է խնայողական նոր լամպերից, ինչի ծախսատարությունը զգալիորեն զիջում է նախկինում օգտագործված լամպերին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը նշեց, որ նմանատիպ լամպերով կլուսավորվեն նաև քաղաքի այլ փողոցներ:
Մամլոհաղորդագրություն