Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի եվրոասոցացումը Ջավախքում խուճապ չի առաջացրել

Հուլիս 03,2014 13:37

Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո Ջավախքում խուճապային տրամադրություններ չկան: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը`պատասխանելով լրագրողի այն մտահոգություններին` Եվրասիական տնտեսական միության ձգտող Հայաստանի համար խնդիր չի՞ առաջացնի Վրաստանի եվրոասոցացումն այն պարագայում, երբ Վրաստանում մեծ թվով հայկական համայնք կա, որի ներկայացուցիչները տարվա մեծ մասը ՌԴ են մեկնում`արտագնա աշխատանքի:
Պատգամավորը վստահեցրեց, որ ՀՀ եւ Վրաստանի նախագահի հանդիպումը Թբիլիսիում բավականին հուսադրող է Ջավախքի բնակչության համար, քանի որ մի շարք դրական միտումների մասին հայտարարություններ եղան:

Ի դեպ, Վրաստանի եվրոասոցացումը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նաեւ Հայաստանի համար է դրական, քանի որ նա նախադրյալներ է տեսնում, որպեսզի վրացական կապիտալը մեր երկրում ներդնելով, արտադրանք ապահովվի ու այնուհետ այդ արտադրանքը եվրոպական շուկա արտահանել: Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները ավելի բարեկամական դառնալու նախադրյալներ եւ հեռանկար ունեն: Նա ավելի իրատեսական է համարում վրացական կապիտալի ներհոսքը Հայաստան, քան հակառակը, քանի որ Հայաստանում արտադրվող ապրանքատեսակներն, իշխող կուսակցության ներկայացուցչի կարծիքով, առավել հետաքրքրություն են առաջացում ոչ թե եվրոպական, այլ եվրասիական շուկայում:

Վրաստանի եվրոասոցացումն ըստ Տաճատ Վարդապետյանի, չի նպաստի Վրաստանով հայերի արտագաղթին դեպի Եվրոպա: «Մտահոգությունը կիսում եմ, բայց չեմ կարծում թե արտագաղթն այդ ճանապարհով ավելի մեծ թափ կստանա: Ավելին, տեղում կարող են հեռանկարներ բացվել»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ի՞նչու խուճապ պիտի առաջացնի: Ջավախքը Վրաստանի կազմում Հայաստանի համար ավելի ստրատեգիական է,քան եթե այն լիներ Հայաստանի կազմում: Ուղղակի հայերը պիտի ներդնեն Ջավախքում՝ հատկապես Ջավախքահայ սփյուռքը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031