Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 2-ին 28-ամյա հղի կին է մահացել, պատճառը նախնական տվյալներով ձմերուկի թունավորումն է եղել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ հղի կինը Մեծամոր քաղաքից է եղել, մի քանի օր առաջ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն՝ թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոցում արդեն 28-ամյա կինը սկսել է արնահոսել, Երեւանից հրավիրվել են հատուկ մասնագետներ, որոնք էլ նրան տեղափոխել են Երեւան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում