Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը իր գործը կարճելու վերաբերյալ բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն. Zham.am

Հուլիս 03,2014 13:02

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն այսօր բողոք է ուղարկել քրեական գործը վերահսկող դատախազին՝ բողոքարկելով իմ նկատմամբ ոստիկանների կատարած հանցագործության վերաբերյալ քրեական գործը կարճելու ՀՔԾ քննիչի որոշումը: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի Գևորգյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Գևորգյանը ստացել էր իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման մասին որոշումը. որի մեջ մասնավորապես նշված էր հետևյալը.

«Քրեական գործով ձեռք բերված, վերաբերելիության, թույլատրելիության եւ իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատված, վերը նշված ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողները 2014թ-ի փետրվարի 12-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում գործել են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, նրանց գործողությունները պայմանավորված են եղել ծառայողական անհրաժեշտությամբ եւ բխել են ստեղծված իրավիճակից:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդա says:

    Պարզ ձևակերպեք Ձեր միտքը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031