Արամ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային հոբելյանական մրցույթը (դաշնամուր) անցկացվեց Երևանում հունիսի 6-ից 14-ը:
10-րդ մրցույթի ժյուրիի որոշմամբ Արամ Խաչատրյանի անվան 10-րդ մրցույթի 1-ին մրցանակային տեղը մնաց թափուր: 2-րդ մրցանակը կիսեցին Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան) և Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): 3-րդ մրցանակին արժանացավ Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), իսկ 4-րդմրցանակային տեղը զբաղեցրեց Ռան Ջիան (Չինաստան):
Մրցույթի 10-ամյա ճանապարհը կշարունակվի ի նպատակ տաղանդաշատ երաժիշտների բացահայտմանը: 2015թ-ի ամռանը՝ հունիսի 6-ին՝ Մաեստրոյի ծննդյան օրը, կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան արդեն թվով 11-րդ միջազգային մրցույթը՝ այս անգամ բացահայտելու երիտասարդ տաղանդավորջութակահարների:
Մելինե Հակոբյան