Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի քաղաքագետն առաջարկում է ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայել Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան սահմանին

Հուլիս 03,2014 12:48

«Խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը պետք է քննարկենք»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը` պատասխանելով հայաստանցի լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից արձագանքներ չեն հնչում այդ միավորումների անդամ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի առնչությամբ: Խոսքը Ադրբեջանի կողմից հայկական տարածքների նկատմամբ իրականացվող դիվերսիոն գործողությունների մասին է: Վերջերս նման դրսեւորումներ եղան Տավուշի մարզի գյուղերի նկատմամբ: Հայկական կողմից նաեւ զոհեր եղան:

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի անվտանգությունը ապահովել հարյուր տոկոսով, եթե խաղաղապահների հարցը լուծվի: Այլապես հետխորհրդային տարածքում եւ ԱՊՀ տարածքում խաղաղություն ունենալու համար, ըստ ռուսաստանցի քաղաքագետի, ոչ ոք չի կարող հավաստիացումներ տալ: «Ոչ թե փոփոխված մադրիդյան սկզբունքները պետք է քննարկել, հույս դնել Մինսկի խմբի վրա, որի վզին ԱՄՆ-ը փորձում է փաթաթել իր մոտեցումները`Ուորլիքի բերանով»,- ասաց Վլադիմիր Եվսեևը `նկատելով, որ Ուորլիքի առաջարկները կառուցողական չէին:

ԼՂՀ-ի անվտանգության մասով էլ բանախոսը նկատեց, որ սահմաններից դիպուկահարներին պետք է հանել. եթե դա չանենք, կորուստներից չենք խուսափի:
Տեսակամրջի նպատակն էր քննարկել հարցերը`ո՞ր մարտահրավերներն են այսօր առավել մեծ սպառնալիք հանդիսանում ԱՊՀ երկրների անվտանգության համար։ Միջին Ասիայի և Մեծ Կովկասի տարածաշրջաններում ինչպե՞ս նվազագույնի հասցնել արտաքին գործոնների հասցրած վնասը։ ԱՊՀ երկրներն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի թուլացնեն Ուկրաինայի տարածքում տիրող վիճակը, որը քաղաքացիական պատերազմի է վերածվել, իսկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մարդասիրական աղետ է սկսվել:
Իսկ Աստանայում` քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ֆեդոսեևը`պատասխանելով հայաստանցի լրագրողների`Ղազախստանի դիրքորոշմանը վերաբերվող հար2911ցին, ասաց, որ իր երկիրը բազմավեկտոր քաղաքականություն է տանում, տոլերանտ են, Ղազախստանում մեծ հայկական համայնք կա: Լրագրողի հարցը վերաբերվում էր Եվրասիական տնտեսական միությանը եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասով Ղազախստանի կոշտ, պրոիսլամական դիրքորոշմանը:

 

Քաղաքագետն ասաց, որ բացի Ղարաբաղի հարցի վերապահումից, ինքն այլ «միջադեպ» չի տեսել, բայց դրանից հետո ինքը լսել է Հայաստանի նախագահի ելույթը. «Նա համոզված հայտարարեց, որ այդ հարցը հանված է եւ մինչեւ տարեվերջ Հայաստանը կստորագրի այդ փաստաթղթերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031