Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիլիջանում կատարված ներդրումները «փո՞ւչ են դուրս եկել»

Հուլիս 03,2014 12:35

Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ 2014թ. հունիս ամսին Տավուշի մարզում ընտանեկան նպաստ է ստացել 3936 ընտանիք, որից 1549-ը Իջեւանի տարածաշրջանում, 930-ը` Դիլիջանում, 832-ը՝ Բերդում, 625-ը՝ Նոյեմբերյանում:

Նույն ամսին մարզում սոցիալական նպաստ է ստացել 1215 ընտանիք, որից 443-ը՝ Իջեւանի տարածաշրջանում, 316-ը՝ Դիլիջանում, 206-ը Բերդում,250-ը՝ Նոյեմբերյանում:

Հրատապ օգնություն են ստացել 467 ընտանիք, որից Իջեւանի տարածաշրջանում՝ 203 ընտանիք, Դիլիջանի տարածաշրջանում 106 , Բերդի տարածաշրջանում՝ 102 , Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 56 ընտանիք:

Վերջին տարիներին կառավարությունը եւ միջազգային կազմակերպություններ Դիլիջան քաղաքում մեծածավալ ֆինանսական ներդրումներ, շինարարական ծրագրեր են իրականացրել , զբոսաշրջիկների մեծ հոսք կա Դիլիջան քաղաքին հարակից Գոշավանք եւ Հաղարծինի վանական համալիր: Զարմանալի է, որ Դիլիջանում ընտանեկան նպաստ , սոցիալական նպաստ, հրատապ օգնություն ստացողների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանին սահմանամերձ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում, ուր հազարավոր հեկտար վարելահողեր, խոտհարքներ եւ արոտավայրեր հակառակորդի նշանառության գոտում են, գյուղացիները դրանիցից չեն օգտվում:

Մարզի սոցիալական ոլորտի աշխատակիցները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության հատկացման ոլորտներում կոռուպցիոն մեծ ռիսկեր կան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Էս ինչ էլ էվրիկա էր,:Չզարմացրիք:Սերժիկն ու ղուլը ինչպես կարող են կոռուպցիայի հետ կապ ունենալ, գաղափար ունենալ:Չգիտեք, որ խոշոր եղջերավոր կենդանիները կանաչ չեն արածում:Սխալ չեմ, չէ* պարոն սերժիկ:Քո ղուլը , կաշառքը անհամատելի են չէ*:Իհարկե, կոռուպցիան սարքովի պիտի լինի և այն էլ սիոնիզմի և մասոնականության կասկածների առկայության դեպքում:Խոշոր եղջերավորների բա~~~:Պատերազմը, որպես փարոս կգա, չմտածեք, չեք մարսելու և մերկ եք չվելու, որովհետև ղարա-տավուշիզմը և բութիզմը կնքահայր չունեն:Դեմ ես, սերժո, աած-ից օգնություն խնդրիր, դու կարող ուժ ես:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031