Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտնչող արտագաղթի ժամանակները. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 03,2014 12:24

Վերջին օրերին Հայաստանում նոր մոդա է հայտնվել՝ քաղաքացիական տարրեր շարժումների ակտիվիստներ հարցազրույցներ են տալիս կամ ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ թողնում, թե այսպես ու այսպես՝ շատ եմ սիրում իմ հայրենիքը, բայց սաստիկ հիասթափված եմ ու արտագաղթում եմ, բարով մնաք, ինձ մի մեղադրեք եւ այլն։ Մի խոսքով՝ ինձ բացակա չդնեք։

Մեկն արտագաղթում է, որովհետեւ «պարտադիր կուտակայինն» այնուամենայնիվ անցկացրեցին, մի ուրիշն արտագաղթում է, որովհետեւ Աֆրիկյանների շենքն այնուամենայնիվ քանդեցին, եւ այսպես շարունակ։ Իսկ արտագաղթելուց աոաջ՝ պարտադիր մասնակցություն բողոքի ակցիաներին, ոստիկանների հետ հրմշտոց, լուսանկարներ, տեսագրություն, մի խոսքով ամեն ինչ՝ հարմարավետ արտագաղթի համար։ Ու նաեւ պարտադիր մուննաթ, իբր՝ «տեսեք, ես այնքան լավ մասնագետ եմ, որ Եվրոպաներից ինձ հրավիրում են, չեք ուզում, որ մնամ էս երկրում՝ ջանդամը ուզեք, նաղդ գնացող եմ»։

Բողոքի տարբեր ակցիաների մասնակցելու հարցում այղ մարդկանց անկեղծությունը կասկածի տակ առնելու խնդիր չկա. վստահաբար՝ նրանք անկեղծ են ե՛ւ իրենց պայքարում, ե՛ւ հիասթափության մեջ։ Պարզապես եթե կռվի ժամանակ որեւէ գինվոր «փուստ» կրակի ու ասի «վերջ, ես սաստիկ հիասթափված եմ եւ գնում եմ տուն», նրան երեւի ճիշտ չեն հասկանա։ Եվ ընդհանրապես՝ քաղաքացիական ակցիաներին մասնակցում է, միջին հաշվով մոտ հարյուր հոգի՝ այնքան, ինչքան Հայաստանից արտագաղթում է. ամեն օր։ Ամեն օր մոտ հարյուր հոգի ընդմիշտ հեոանում է Հայաստանից՝ սուսուփուս, գլխիկոր, աոանց սեփական արտագաղթը գովազդելու կամ թմբկահարելու։ Եվ արտագաղթում է ո՛չ այն պատճաոով, որ, ասենք, չհաջողվեց Աֆրիկյանների շենքր պահպանել, այլ որովհետեւ ի վիճակի չէ ապրել Հայաստանում, եւ վերջ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031