Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. ԼՂՀ-ում երբեք խաղաղապահներ չեն եղել

Հուլիս 03,2014 12:09

«Ուկրաինայի իրադարձություններն, անշուշտ ազդում են Հայաստանի վրա, քանի որ Ուկրաինայում շատ են հայերը ու հակամարտության առաջին օրվանից շատ էթնիկ հայեր են զոհվել այնտեղ»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն իր խոսքում զուգահեռներ եւ համեմատականներ տանելով՝ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միակն է տարածաշրջանի հակամարտություններից, որտեղ երբեք չեն եղել խաղաղապահներ: «Խնդիրները հաղթահարում ենք մենք ինքներս` հայերն ու ղարաբաղցիները, միակ խնդիրը զենքի դիսբալանսն է: Այդ բալանսի խախտումն է, որ լուրջ խնդիրների կհանգեցնի մեր տարածաշրջանում, բայց այս խնդիրը արդեն տեղավորվում է մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՀԱՊԿ-ի գործառույթների մեջ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ուկրաինայում իրավիճակի հաղթահարմանը, Ուկրաինայում, քաղաքագետն ասաց, որ որքան էլ Ուկրաինայի նախագահը խելամիտ գործի, նա միևնույն է չի կարողանա միայն ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Եվ կանխատեսեց` գնալով իրավիճակն ավելի է լարվելու, Ուկրաինային սպասվում է տնտեսական կոլապս եւ լուրջ խնդիրներ բոլոր ոլորտներում:

«Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը նշանակում է միակողմանի ագրեսիա ՌԴ-ի դեմ: Եթե Ուկրաինայի իշխանությունները իսկապես ցանկություն ունենան խաղաղ բանակցելու եւ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու, ՌԴ-ն կգնա այդ քայլին»,-ուկրաինական իրադարձությունների առումով մեղքը միայն Ուկրաինայի վրա բարդեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը: Նա դրական բնութագրեց Հայաստանի դիրքորոշումը`ուկրաինական հարցում ՌԴ-ին պաշտպանելու համար:
Ի դեպ, հուլիսի 4-ին Աստանայում կայանալու է Անկախ պետությունների համագործակցության երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այսօրվա տեսակամրջի ժամանակ նախատեսվում էր քննարկման առարկա դարձնել հարցերը` ո՞ր մարտահրավերներն են այսօր առավել մեծ սպառնալիք հանդիսանում ԱՊՀ երկրների անվտանգության համար։ Միջին Ասիայի և Մեծ Կովկասի տարածաշրջաններում ինչպե՞ս նվազագույնի հասցնել արտաքին գործոնների հասցրած վնասը։ ԱՊՀ երկրներն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի թուլացնեն Ուկրաինայի տարածքում տիրող վիճակը, որը քաղաքացիական պատերազմի է վերածվել, իսկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մարդասիրական աղետ է սկսվել։

Սակայն, բանախոսները կենտրոնացան միայն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031