Բանից պարզվում է՝ նախագահը վարչապետին հանձնարարել է էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքները մեղմելու ուղիներ գտնել, նա էլ իր հերթին պատրաստվում է շուրջ 105 հազար ընտանիքների ընտանեկան նպաստի չափն ավելացնել։
«ՉԻ»- Լավ է, իհարկե, որ սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքներ գոնե ինչ-որ փոխհատուցում կստանան, բայց այդ փոխհատուցումը փաստորեն ՀՀ բյուջեից մտնելու է ուղիղ ռուսական ընկերությունների գրպանը։ Այսինքն՝ մի քանի ամիս առաջ, երբ սոցիալապես անապահով ընտանիքները կարող էին այդ լրացուցիչ մի քանի հազար դրամով հաց առնել, գումար չէր ճարվում, իսկ հիմա, երբ հաց առնելու փոխարեն ՀԷՑ-ին են տալու՝ ճարվում է։
Ի դեպ, հետաքրքիր է՝ ո՞վ է հաշվել, որ Հայաստանում հենց 105 հազար սոցիալապես անապահով ընտանիք կա։ Եվ արդյո՞ք որեւէ հաշվարկ արվել է, թե էլեկտրաէներգիայի թանկանալուց հետո քանի տոկոսով է մեծանալու այդ 105 հազարը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում