Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Առաջին անգամը չէ, որ այդ կրակոցները հնչում են, դրա համար էլ ժողովուրդը խուճապի չի մատնվում». «Ժողովուրդ»

Հուլիս 03,2014 11:45

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս օրերին ադրբեջանական գնդակոծությունների տակ հայտնված սահմանամերձ գյուղերը գտնվում են իր ամենժամյա ուշադրության կենտրոնում։

– Պարոն մարզպետ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հատկապես վերջին շրջանում հայտնվել են ադրբեջանական գնդակոծությունների ներքո։ Այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է մարզի սահմանամերձ հատվածում։

– Հիմա հարաբերական անդորր է։ Ես արդեն երկու անգամ եղել եմ Այգեպարում, նախօրեին եղել եմ Բարեկամավանում ու ծանոթացել տիրող իրավիճակին։ Բնական է, որ լարված իրավիճակ է, ինչ-որ չափով տագնապ կա, բայց առաջին անգամը չէ, որ այդ կրակոցները հնչում են, դրա համար էլ ժողովուրդը խուճապի չի մատնվում։ Անհանգստություն կա, լարված վիճակ է, բայց աշխատում ենք այդ ամենը նորմալ ձեւով տանել, քանի որ սա մեր սահմանն է, մեր երկիրն է եւ առաջին օրը չէ, որ կրակոցներ են լինում։

– Բնակչության մոտ մտավախություն կա, որ լարվածության այս վերջին էսկալացիային կարող են հաջորդել արդեն պատերազմական գործողությունները։

– Չէի ասի, որ այդպես պատերազմական իրավիճակ է երեւում, բայց մի քիչ ակտիվություն նկատվում է։ Ընդհանուր առմամբ, բոլոր տարիներին էլ դա նկատվել է, սա առաջին տարին չէ, որ նման լարվածություն կա։ Հիմնականում եղել է այնպես, որ գարնանային ու աշնանային աշխատանքների ժամանակ սկսվում է կրակոցների ակտիվացումը։ Բայց դե բնական է, որ ժողովուրդն այդ ամենից անհանգստանում է։ Ուղղակի այս տարի մի քիչ ավելի ակտիվ են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031