Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փողոցներում ցուցանակներն ինչ լեզվով պետք է գրվեն. «Ժողովուրդ»

Հուլիս 03,2014 11:35

Երեւանում հերթական ներկայսերական մուննաթն է հնչեցրել հերթական կիսիլեւազգին՝ ՀԱՊԿ-ի Գիտավերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը։ Երիտասարդ դիվանագետների համար «ՀԱՊԿ-ը եւ Եվրասիական անվտանգությունը» թեմայով դասախոսության շրջանակներում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ սույն պարոնն անդրադարձել է նաեւ Կիսիլեւի հայտնի հայտարարություններին եւ մուննաթ եկել, թե ինչու, օրինակ, Երեւանի Պուշկինի փողոցի ցուցանակը միայն հայերենով եւ անգլերենով է, մինչդեռ Ալմա Աթայում նույն անունը կրող փողոցի ցուցանակը ղազախերեն եւ ռուսերեն է, երբեմն էլ՝ միայն ռուսերեն։

…Ինչ վերաբերում է Պանարինի հիշեցմանը, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, ապա այս եւ մնացած կիսիլեւազգիներին պետք է հիշեցնել, որ դա նշանակում է՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն էլ Հայաստանն է։ Թվում է թե՝ առանձնապես տարբերություն չկա, սակայն իրականում տարբերությունն ահռելի է։ Առավելեւս, որ այս ձեւակերպմամբ դաշնակցային հարաբերությունները դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի շահերին բացահայտորեն դեմ է դուրս գալիս՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով իր դաշնակցի թշնամի պետությանը։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, թե Երեւանի փողոցներում ցուցանակներն ինչ լեզվով պետք է գրվեն, ապա այս հարցի պատասխանը միանշանակ է. առաջին հերթին եւ մեծ տառերով՝ հայերեն, ապա ավելի փոքր տառերով՝ անգլերեն։ Եվ ոչ ամենեւին այն պատճառով, որ ինչպես նկատել է Պանարիևը «անգլերեն լեզուն մեր դաշնակիցն է» (ինչպիսի անհեթեթ ձեւակերպում), այլեւ այն պարզ իրողությունից ելնելով, որ անգլերենը աշխարհում միակ միջազգային լեզուն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031