Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե քառյակից ամեն մեկն իր կուսակիցներից մի 200-300 հոգի բերեր հանձնաժողովի մոտ, բոլորովին այլ իրավիճակ կլիներ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 03,2014 11:26

Հատված ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցազրույցից:

– Պարոն Սելքումյան, ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, այսօրվա (երեկվա) ասուլիսում էլ հայտարարում էին, որ սեպտեմբերին հանրահավաք կանեք։ Չե՞ք կարծում՝ եթե
քառյակից ամեն մեկն իր կուսակիցներից մի 200-300 հոգի բերեր հանձնաժողովի մոտ, բոլորովին այլ իրավիճակ կլիներ, միգուցե այլ որոշում կայացվեր կամ այդ օրվա ակցիան ձնագնդի էֆեկտ ստանար ու շարժման վերածվեր, որն ի վերջո կկասեցներ որոշման՝ ուժի մեջ մտնելը։

– Չէ, մենք այդպիսի խնդիր չէինք դրել, որ ամեն կուսակցություն մարդկանց ինչ-որ քանակ բերի եւ ոչ էլ ձնագնդու էֆեկտ լինի, պայթյունավտանգ, ցնցումային ինչ-որ
բաներ լինեն։ Մենք ընդամենը տեսել ենք, որ հանրային շարժում կա, եւ բացի այդ հանրային շարժումից, քառյակով հայտարարություն ենք արել, որ դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, եկել ենք հանձնաժողով, իսկ մինչ այդ
մենք հանձնաժողովի նախագահի եւ որոշ անդամների հետ քննարկել ենք, խորհրդարանում լսումներ են եղել, դեմ ենք արտահայտվել, հանձնաժողովի նիստին էլ եկել ենք, բերել ենք փաստարկներ, որին որեւէ մեկը որեւէ առարկություն չի
ներկայացրել։

Ինչ վերաբերում է, որ դրսում մարդիկ լինեին, հատուկ կազմակերպված տանեինք, մենք այդպիսի խնդիր չենք դրել բացարձակապես, եթե կա ինքնաբուխ հանրային շարժում, մենք կաջակցենք անպայման։

– Քառյակի ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարվեց, որ այդ հարցով սեպտեմբերին հանրահավաք կլինի, միգուցե այդ հանրահավաքի անհրաժեշտությունն այսօ՞ր կար, ի՞նչ իմաստ ունի հանրահավաք անել որոշումը կայացնելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո։

– Նախեւառաջ, որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից, մինչ հանրահավաքը ուրիշ խնդիրներ կան, որ մենք պետք է փորձենք առաջ շարժվել, եւ 2-րդ, դուք կարծում եք՝ եթե հանրահավաք անեինք, չեղյալ էին անելո՞ւ։ Եթե այդպես լիներ, մի 20 հատ հանրահավաք կանեինք։ Դա ձեւերից մեկն է, հանրությունը թող ինքն անի, մենք անպայման կաջակցենք։ Մեր օրակարգում դրա համար հանրահավաք անելու խնդիր չկա։ Պայքարի այլ միջոցներ ու ձեւեր կան։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031