Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել նախկին ոստիկանի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Հուլիս 03,2014 11:18

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Համլետ Ա.-ն չարաշահելով քաղաքացիներ Հայրապետ Գ.-ի, Մկրտիչ Վ.-ի և Լիլիթ Դ.-ի վստահությունը, գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է վերջիններիս պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, պայմանավորվել վճարել գումարները, սակայն ոչինչ չի վճարել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիների ավտոմեքենաները:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031