Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված վիճակը միանշանակ ձախողում է Սերժ Սարգսյանի համար. «Հայկական ժամանակ»

Հուլիս 03,2014 11:09

Մի քանի անգամ տպագրել ենք ԵՏՄ փորձագիտական շրջանակները ներկայացնող անձանց մեկնաբանությունները, ովքեր ասել են, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաթեթը պատրաստ է։ Ասել է թե՝ անդամակցության փաստաթղթային, տեխնիկական մասն արդեն իսկ պատրաստ է, եւ Ղազախստանի ԱԳ նախարարի վերը նշված հայտարարությունն ընդամենը նշանակում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին առաջացել են քաղաքական խոչընդոտներ։ Որո՞նք են, ուրեմն, այդ խոչընդոտները, կամ ի՞նչ վարկածներ կան։

Ամենայն հավանականությամբ, այդ խոչընդոտները կապված են Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը փորձում է այդ երկիրը նույնպես ներքաշել Եվրասիական տնտեսական միության մեջ, եւ Ադրբեջանը հստակ ասում է, որ դրանում հետաքրքրված կլինի միայն մի պարագայում՝ եթե Ռուսաստանը Ղարաբաղի հարցը լուծի հօգուտ իրեն կամ առնվազն հասնի նրան, որ ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին։ Հենց այս հեռանկարը հաշվի առնելով էր Սերժ Սարգսյանը փորձում ԵՏՄ հիմնադիր անդամ դաոնալ կամ առնվազն Ադրբեջանից առաջ մտնել այդ կառույց։ Սա հնարավորություն էր տալիս վետո դնել Ադրբեջանի հնարավոր անդամակցության վրա, եթե դա կկապվեր Ղարաբաղի հարցի հետ։

Հենց այս հանգամանքը հաշվի աոնելով էլ՝ Ռուսաստանը ձգձգում է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Եթե հիմա Հայաստանը դաոնա այդ միության անդամ, Ադրբեջանի հետաքրքրությունը դրա նկատմամբ կթուլանա, որովհետեւ Հայաստանն արդեն իսկ ձեռքբերած կլինի վետոյի հնարավորություն։ Այս իրավիճակը հաշվի առնելով Ռուսաստանը փորձում է Հայաստանին եւ Ադրբեջանին միաժամանակ դարձնել ԵՏՄ անդամ՝ կողմերից որեւէ մեկի վրա ունեցած լծակները չկորցնելու համար։ Այս մոտեցումն էլ, հասկանալիորեն, լարում է առաջացնում Հայաստանի իշխանությունների շրջանում եւ ընդհանրապես Հայաստանում, որովհետեւ ահագնանում են կասկածները, թե Ռուսաստանը Ղարաբաղով սակարկում է Ադրբեջանի հետ։ Հենց այս համատեքստում է վերջին շրջանում լարումը մեծացել հայ-ադրբեջանական սահմանին, եւ սա իսկապես ռիսկերի հսկայական պոտենցիալ է պարունակում։

Ստեղծված վիճակը միանշանակ ձախողում է Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ նա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նպատակ հռչակեց եւ չկարողացավ ստորագրել այդ համաձայնագիրը։ Եվրասիական միությանն անդամակցելու կուրս հոչակեց ու չի կարողանում իրականացնել այդ ծրագիրը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031