Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազեում» առաջինը կլինի այն ճակատը, որը կկարողանա շատ միավորներ հավաքել սպորտային խաղերում

Հուլիս 03,2014 10:51

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը հագեցած է մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերով։ 45 ջոկատ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատների կազմում ուժերը կչափեն տարբեր մրցելույթներում։

«Բազե» հավաքն առանձնանում է իր սպորտային խաղերով։ Հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը տեղեկացնում է, որ հավաքում ընդգրկված են 11 սպորտային ձևեր (սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում, բազկամարտ, հրաձգություն, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սպորտլանդիա, ազգային խաղեր, «Բազե բանալի»)։ Այս տարի առաջին անգամ կանցկացվի փեյնթբոլի թիմային խաղ։ Գրիգորի Ամբարյանը պատահական չի համարում, որ «Բազեում» շեշտը դրված է հենց սպորտային խաղերի վրա։ «Մարզական միջոցառումներն ավելի բուռն ոգևորությամբ են անցնում։ Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, և բոլորը տարված են ֆուտբոլով։ Սպորտը ոգևորող է, համախմբող, այստեղ սուբյեկտիվիզմը գրեթե բացակայում է, հաղթանակն ուժեղագույններինն է, և ի վերջո, սպորտը նաև երիտասարդության, առողջության, ֆիզիկական ամրության խորհրդանիշն է»,- ասում է «Բազե» հավաքի սպորտային ղեկավարը։
Գրիգորի Ամբարյանը նկատում է նաև, որ թեև մրցույթները սիրողական են, սակայն մրցավարությունն ու մրցումների անցկացումը պրոֆեսիոնալ մակարդակով են։ Իսկ մարզաձևերի հաղթողներին որոշում են Հայաստանի մարզական ֆեդերացիաների բարձրակարգ մրցավարները։ «Բազեում» իրար հետ մրցում են պրոֆեսիոնալ մարզիկները (սպորտի վարպետներ, գրոսմայստերներ) և սիրողները։ Այդպիսով երիտասարդները շփվում են բարձրակարգ սպորտսմենների հետ, նրանցից որոշ բաներ սովորում։ Պրոֆեսիոնալների հետ խաղալով՝ երիտասարդներն ավելի են վարպետանում ու ավելի շատ բան իմանում տվյալ մարզաձևի վերաբերյալ։

Հավաքի մարզական ղեկավարն ընդգծում է, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում առավելագույն միավորներ կհավաքի այն ջոկատը կամ ճակատը, որը կկարողանա հաղթել սպորտային խաղերում, քանի որ մարզական մրցույթներն անհամեմատ շատ են։ Ուստի կոչ է անում բոլոր ջոկատներին, որոնք այսօր կազմավորում են իրենց թիմերը, ներգրավել ամուր, մարզական երիտասարդների։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որին մասնակցում են շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031