Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի նոր նախագիծը` բազմաթիվ ռիսկերով. ԷկոԼուր

Հուլիս 03,2014 10:41

«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի հասարակական լսումները տեղի կունենան հուլիսի 9-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի գյուղապետարանում: Այս ՓՀԷԿ-ի նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում գետի էկոհամակարգի համար: ՓՀԷԿ-ը խողովակի մեջ է վերցնելու ջուր 4017 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է 12 կմ երկարությամբ Մարտիրոս գետի 33.47 տոկոսը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար: Գետում պետք է թողնեն 0.01խմ/վրկ ջուր: Գետի համար ռիսկերը նշված են հենց նախագծում.

Ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում (պատվարի գետահատվածից մինչև ՀԷԿ-ի շենքի գետահատվածը) ջրի ելքերի նվազում և դրա պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտում գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացում և հետագա անապատացման վտանգի առաջացում տեղական ձկների բնական սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխում
ջրի որակի հնարավոր վատացում` շինհրապարակներում կուտակված շինարարական աղբի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևութային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:

Նշենք, որ «Վարանցով» ՓՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվության հայտը ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը հաստատել է 2012թ-ի սեպտեմբերի 7-ին:

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031