Պարզվում է՝ հայրենի կառավարությանը լրատվամիջոցների խայթոցներից առավել մոծակների խայթոցներն են անհանգստացնում, որի դեմ պայքարի շրջանակներում պետբյուջեի պահուստային ֆոնդի հաշվին նախատեսվում է հատկացնել ուղիղ 4 մլն 576 հազար դրամ։
Ահա թե որքան արժեն Ջերմուկի մոծակներն ու այլ խայթող միջատները, որոնք խոչընդոտում են տուրիզմի տարածաշրջանային (թե՞ միջազգային) կենտրոնի հավակնող քաղաքի սոցիալ-տնտեսական առաջընթացին։ Քանզի հայտնի է, որ տարածաշրջանային եւ միջազգային կենտրոնների սիրահար Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք Ջերմուկի համար գրվեց գեղեցկատես մի ծրագիր, որն այդպես էլ թղթին մնաց, քանզի նա չգիտեր, որ մոծակների դեմ պայքարի շրջանակներում միայն հնարավոր է կյանքի կոչել Ջերմուկը տուրիզմի տարածաշրջանային կենտրոն դարձնելու տեսլականը։
Մոծակներին թողած, նախկին վարչապետն ընկել էր սար ու ձոր՝ կոմունիկացիաների զարգացման խնդիր էր դնում, ինչ էր անում… Ախր, պրագմատիկ եղեք, պրագմատիկ…
Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում