Վրաստանի Լոպոտա քաղաքում ավարտվեց շախմատի կանանց «Grand Prix»-ի խաղարկության հերթական փուլը:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 11 տուրում վաստակելով 7,0 միավոր, նույնքան, որքան չինուհի Ցզյույ Վենցզյույը, լրացուցիչ գործակիցներով եզրափակեց 12 մասնակիցների մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: Իսկ միանձնյա հաղթող դարձավ մեկ այլ չինացի՝ Հոու Յիֆանը (9,0 միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Grand Prix»-ի պաշտոնական կայքէջի