Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է Երևանը վերածվում գերեզմանատան, ինչու Կալաշնիկով, Միկոյան և մարշալ Բաբաջանյան. «Առաջին լրատվական»

Հուլիս 03,2014 10:21

Չմտածվածության հետևանքով Երևանը վերածվել է գերեզմանատան:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանում Կալաշնիկովի, Միկոյանի, Մարշալ Բաբաջանյանի արձանների տեղադրման շուրջ ալիքին և ընդհանրապես նման վիճահարույց պատմական անցյալ ունեցող կերպարների արձանների տեղադրման նպատակահարմարությանը:

Հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել նման հերոսների արձանների տեղադրման տենդը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց, թե քանի որ, հայի խելքով, մենք ամեն ինչում շատ ենք առաջ ընկնում, առաջ ընկանք շատ հարցերում՝ Քրիստոնեություն ընդունեցինք, դրա համար բազմաթիվ խնդիրներում վնասներ կրեցինք: Ըստ նրա՝ այսօր էլ առաջ ենք ընկնում, որովհետև քայլը կատարելուց հետո ենք սկսում մտածել, հետևանքների մասին չենք մտածում քայլը կատարելուց առաջ, քայլը կատարում ենք, ոտքներս գցում ենք անդունդի վրա, նոր մտածում ենք, որ անդունդի վրա ենք:

«Ոչ մի կարիք չկար Միկոյանի արձան Երևանում տեղադրելու, Կալաշնիկովի արձան կարիք չկար. զենք ստեղծողին ի՞նչ արձան. ինչքան էլ այն լավ լինի, նա մարդ սպանելու համար նախատեսված զենք է ստեղծել, արձան չպետք է դրվի: Չեն մտածում, որ ինչքան էլ հանճարեղ մարդ լինի, նա զենք է ստեղծում, որով մարդ են սպանում, այսօր էլ շարունակում են սպանել նույն զենքով Իրաքում: Այդպիսի որոշում կկայացնե՞ն, ատոմային զենք ստեղծողի արձանը որևիցե տեղ տեսե՞լ եք:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031