Ջազ երգի հայազգի կատարող Տաթևիկ Հովհաննիսյանն Արցախում է: Հայրենիքի այս մասում երգչուհին առաջին անգամն է: Տպավորությունները աննկարագրելի են.
«Սքանչելի ճանապարհ, սքանչելի գեղեցկություն: Այդ ամենը արվեստով է լցնում քեզ, բարձրացնում, վեհացնում: Այս ամենից ես ոգևորված եմ: Հաճելի զգացողություն ունեի: Ամբողջ ճանապարհին երգել եմ»- իր ապրումների մասին է փոխանցում ջազի հայազգի թագուհին:
Երգչուհին իր արվեստում մեծ տեղ է հատկացնում իր արմատներին, ազգային մշակույթին.«Աշխարհով մեկ շրջելով պահպանում եմ իմ պատմությունը: Աֆրիկա գնամ, թե Ինդոնեզիա, թե Ավստրալիա` միևնույն է իմ երգով գոնե փոքրիկ մի ինֆորմացիա եմ փոխանցում հայի մասին»:
Մանրամասները կարող եք կարդալ` karabakh-life.am-ի կայքում