Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը կվերսկսի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը գիտակցի, թե ինքը մեզանից ուժեղ է». Թեւան Պողոսյան

Հուլիս 02,2014 21:21

Հուլիսի 1-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Պառավաքարի դաշտերում աշխատող գյուղացիների վրա, ժամը 15-ի սահմաններում էլ Այգեձոր գյուղի մերձակայքում դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ ձեռնարկել՝ ցանկանալով շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: Բարեբախտաբար, մեր կողմից տուժածներ չկան, եւ հակառակորդին չի հաջողվել իրագործել դա:

Թե որքան համարժեք են հայկական կողմի ձեռնարկած քայլերը ադրբեջանական հերթական դիվերսիայի դեմ եւ ինչու Բաքվում հայ պատվիրակները չբարձրացրեցին այդ հարցը՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը վստահեցրեց, որ չէին կարող օրակարգից շեղվել. «Տարբեր միջազգային կառույցներում օրակարգի համաձայն են ելույթներ ունենում: Ելույթ ունեցողը պետք է մնա օրակարգի շրջանակի մեջ: Բայց այնուամենայնիվ, պետք է ամեն անգամ օգնել գործողություններին: Խնդիրն այն է, որ ադրբեջանական մամուլը կառավարվում է եւ չի ներկայացնում իրականությանը համապատասխանող տեղեկություններ: Մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր պատասխանը մամուլում, միջազգային հանրությունում, որպեսզի ադրբեջանցի հանրությունն էլ գիտակցի, որ հայերը պաշտպանվելուց ամեն անգամ ստիպված են լինում գործողություններ անել, որոնց հետեւանքով ադրբեջանցիները կորուստներ են  ստանում: Այդ տեղեկությունները պետք է կարողանանք տեղ հասցնել ադրբեջանական հանրությանը: Բայց մենք պետք է մի բան պարզ հասկանանք՝ որեւէ միջազգային կազմակերպություն որեւէ հայտարարություն չի նվազեցնելու լարվածությունը սահմանում: Մեր զինվորները պետք է պատրաստ լինեն միշտ: Մեր զինվորները, մեր բանակն այդտեղ խնդիր ունեն լուծելու, իսկ մենք ամեն ինչ պիտի անենք, որ տեղ հասցնենք ՝որեւէ նման ճնշում մեր վրա չի ազդելու, հակառակը՝ ադրբեջանցիներն ունենալու են մեծ կորուստներ»:

Մեր հարցին՝ պատերազմի վերսկսման հավանականություն չե՞ք տեսնում՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ դրա համար հավատում է  մի գաղափարի՝ «պատերազմը կվերսկսի միայն այն ժամանակ, երբ որ մենք ինքներս թույլ տանք, որ Ադրբեջանը գիտակցի, թե ինքը մեզանից ուժեղ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    էս ինչ գենակիր են, գրողը տանի, խռխռալիս էլ մեծ մեծ են բրդում:Սա նորմալ չէ, շեղում է վախի հողի վրա:Ահից գոռալու նման մի բան է, ինչպես վախից հերոսանալու հայտնի վարկածները:

    • Մարիամ says:

      Հարգելի՛ Դավիթ, չգիտեմ ում ի նկատի ունեք գենակիր անվանելով՝ Թևան Պողոսյանին, թե ՀՀ բնակչությանը, բայց Ձեզ ցանկանում եմ մի հարց հղել. Դուք անձամբ ի՞նչ գենակիր եք, կամ ի՞նչ գենակիր եք Ձեզ համարում: Միգուցե Ձեր երակներում կապույտ արյու՞ն է հոսում, դա՞ է Ձեր՝ հիվանդության աստիճանի հասնող բարձր ինքնագնահատականի պատճառը:

  2. Garegin says:

    Հարգարժան Դավիթ ես մի քանի անգամ նշել եմ, որ մեր ժողովուդը բազմաթիվ անգամ առավել իմաստուն է, քան իշխանությունները և հենց դրա շնորհիվ է, որ ձեռք բերածը չկորցնելու համար նրանց՝ իշխանություններին հանդուրժում են ամեն ինչ, իսկ ժողովրդի արձագանքը ոչ թե շեղում է վախի հողի վրա, այլ իր Հայրենիքն արյան գնով պաշտպանելու մղում: Ինչ վերաբերվում է պատերազմի հնարավոր վերսկսելուն, իմ կարծիքով կա ևս մեկ կարևոր գործոն՝ եթե գերտերություններին ձեռնտու լինի մեր ձեռքերով պատժել մեր հակառակորդին կամ հակառակը, որտեղ մենք պարզապես խաղացող ենք լինելու և ստիպված ենք լինելու առաջնորդվել մեզ առաջադրված խաղի կանոններով: Ինչ խոսք, հեղինակի վերջին միտքն առավել քան ճշմարիտ է:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ճիշտ է: Որը ոչ մի կապ չունի ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչել/չճանաչելու հետ,ինչպես ՀՀԿ-ական իշխանություններն են մարդկանց փորձում վախեցնել՝ դրանով իսկ ծառայելով ռուսաստա՛նի (ու թուրքիայի) շահերին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031