Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այսօր ճանաչողական այցով մեկնեցին Հայաստանի հարավային շրջաններ եւ Արցախ:
Նախաձեռնության հեղինակը ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն է: Այսօր բռնցքամարտիկները եղան Վայքում, Սիսիանում եւ միայն երեկոյան հասան Ստեփանակերտ:
«Հավաքականի տղաների մեծ մասը մոտավորապես Անկախ Հայաստանի տարիքին է եւ անծանոթ Հայաստանին: Նրանք Արցախյան ազատամարտի եւ այդ պատերազմում հաղթած հայ զինվորների մասին, որոնք այն ժամանակ իրենց տարիքին էին, միայն պատմություններով են տեղյակ: Այս շրջայցը ճանաչողական է: Որպեսզի բռնցքամարտիկները սեփական աչքերով տեսնեն, թե 80-90-ականներին անհավասար պատերազմում ինչի համար են կռվել ու հաղթել, շատերն էլ՝ նահատակվել այն տարիներին իրենց հասակակիցները եւ իրենք էլ ռինգում հաղթողի հոգեբանություն ձեռք բերեն, – հավաքականին ուղեկցող Aravot.am- ին ասաց Արթուր Գեւորգյանը:
Վաղն առավոտյան բռնցքամարտիկները ֆեդերացիայի նախագահի, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Սարգսյանի ուղեկցությամբ կմեկնեն Գանձասար, կլինեն Շուշիում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ